Արարատի մարզային գրադարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արարատի մարզային գրադարան, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է մշակութային, կրթական, տեղեկատվական գործունեություն։ Գրադարանը գտնվում է Արտաշատի Օգոստոսի 23 փողոցի թիվ 21 շենքում։
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | գրադարան |
Հիմնվել է | 1948 |
Տեղադրություն | Արտաշատ |
Հասցե | Օգոստոսի 23 փողոց., 21 |
Անվանված է | Օհան Չուբարյան |
Հավաքածուներ | |
Չափ | 96486 |
Այլ տվյալներ | |
Կայք | ararat.reglib.am |
Պատմություն
խմբագրելԱրարատի մարզային գրադարանը հանդիսանում է մարզի գլխավոր պետական գրադարանը, որն իրականացնում է տպագիր արտադրանքի հավաքածուի պահպանումը, համալրումը, մշակումը, գրադարանային տեղեկատվական մատենագիտական սպասարկման կազմակերպումը, մարզի գրադարանների զարգացման գիտական և մեթոդական աջակցության ապահովումը։ Արարատի մարզային գրադարանն իր գոյության պատմությունը սկսել է 1948 թվականից։ Նրա գրական ֆոնդի բազան հանդիսացել է Արտաշատ ավանի խրճիթ ընթերցարանի գրականությունը և մասամբ էլ նախկին կուսակցական շրջանային կոմիտեի կողմից նվիրված մի քանի հարյուր կտոր քաղաքական գրականություն։ Գրադարանը գտնվելիս է եղել Սահակյանների շենքում, որտեղ տեղավորված էր նաև Արտաշատի ժող. դատարանը։ 1957 թվականին Արտաշատի շրջանային գրադարանը փոխադրվեց ներկայիս փոստի շենքի տեղում գտնվող միհարկանի վերանորոգված նոր շենք։ Արդեն 1958 թվականից շրջանային գրադարանը սկսեց համապատասխանել իր կոչմանը՝ դառնալով նաև մեթոդական աշխատանքների կենտրոն՝ շրջանի ողջ գրադարանների համար։
1971 թվականին շրջանային գրադարանը տեղափոխվեց ներկայիս գրադարանի տեղը՝ քաղաքի բանուկ փողոցի նոր բնակելի շենքի բացվածքում զբ. 500 քմ. տարածք, ընդարձակ ու լուսավոր առանձին բաժիններով, բաժնույթի մեծ սպասասրահով, առանձին ընթերցասրահով։ 1976-1996 թվականներին շրջանային գրադարանի բազայի վրա ստեղծվեց պետական մասսայական գրադարանների հզոր ցանց, որը հնարավորություն տվեց Արտաշատում ստեղծել գրադարանային ժամանակակից խոշոր համակարգ՝ իր 45 մասնաճյուղ գրադարաններով։ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի կառավարության որոշումից հետո հանրային բնույթի գրադարանները հանձնվեցին տեղական համայնքներին։ Գրադարանի ֆոնդերը համալրվում են տպագիր արտադրանքի ավանդական՝ գրքեր, գրքույկներ, ատլասներ, պարբերական և շարունակական հրատարակություններ, տեղեկատու և հանրագիտարանային բնույթի ունիվերսալ տեսակի գրականությամբ։
Գրադարանը 2024 թվականի դրությամբ ունի 96486 կտոր գրականություն։ Կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ մարզկենտրոններում գործող ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանները վերակազմավորվեցին նախ որպես Արարատի մարզային հանրապետական գրադարանի, ապա «Արարատի մարզային գրադարան ՊՈԱԿ», որպես մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն մարզի շուրջ 90 համայնքային գրադարանների համար։ 1977 թվականից գրադարանը Հայաստանի կառավարության որոշմամբ անվանակոչվել է գրադարանային գործի մեծ երախտավոր, անվանի գրադարանագետ Օհան Ստեփանի Չուբարյանի պատվին։ 1948 թվականից ցայսօր գրադարանի վարիչներ են աշխատել Ազիզ Դերմոյանը (1948-1955), Լենա Դանիելյանը (1955-1956), Ցոլակ Հասրաթյանը (1956-1976), Էմմա Բադալյանը (1976-1979), Յուրա Պետրոսյանը (1979-2016), Վաչագան Պետրոսյան (2016-2023) ։ 2024 թվականի հուլիսից գրադարանի տնօրենն է Հասմիկ Ավագյանը: Արարատի մարզային գրադարանի հիմնադիրը հանդիսանում է Հայաստանի Մշակույթի նախարարությունը։
Բաժիններ
խմբագրել- Սպասարկման բաժին
- Մանկական ենթաբաժին
- Ընթերցարանի ենթաբաժին
- Գրադարանային գործի ավտոմատացման և Էլեկտրոնային սպասարկման բաժին
- Մատենագիտական տեղեկատվության և հանրության հետ կապերի բաժին
- Գրադարանային հավաքածուի համալրման, մշակման և պահպանման բաժին
Արարատի մարզային գրադարանի աշխատողների թիվը 26-ն է։ 1996 թվականից գրադարանի աջակցությամբ հրատարակվել է 7 անուն գիրք։ 2010 թվականին իրականացվել է գրադարանի հիմնարար վերանորոգում, ջեռուցում, գույքի և սարքավորումների ձեռքբերում։ Անխափան գործում է ազդանշանային համակարգը։