Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արան (այլ կիրառումներ)

Արան (գաել.՝ Eilean Arain («հեռավոր կղզի»); անգլ.՝ Arran), կղզի և նրա վրա գտնվող պատմական շրջան Ֆյորտ-օֆ-Կլայդ ծովածոցում Շոտլանդիայի արևմուտքում։ Այժմ Արանի տարածքը մտնում է Հյուսիսային Էյրշիրի կազմի մեջ։

Արան կղզին քարտեզի վրա
Արան կղզու քարտեզը

Շրջանի խոշորագույն բնակավայրն է Բրոդիկը արևելյան ափեզրին, Հոմիլտոն դուքսերի նախկին նստավայր։ Արան կղզին Ֆյորտ-օֆ-Կլայդ ծովածոցի ամենախոշոր կղզին է։ Կղզու կենտրոնական մասը զբաղեցնում են լեռները, բարձրությունը մինչև 874 մ ծովի մակերևույթից, ափեզրի երկայնքով ձգվում է զգալի ափամերձ իջվածք։ Արանը անվանում են «Փոքր Շոտլանդիա», լեռների և հարթավայրերի համադրության պատճառով։ Արանի շուրջ գտնվում են մի քանի փոքր կղզիներ։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արան (կղզի)» հոդվածին։