Արամ, հայկական հեթանոսական տոմարի ամսվա 3-րդ օրը, հաջորդում է Հրանդին, նախորդում՝ Մարգարին[1]։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Հայ տոմարագետ Հայկ Բադալյանն իր «Հայոց հին տոմարի ամսանունների և ամսօրերի ստուգաբանությունը» աշխատության մեջ նշել է՝

  «Այս անուններր ամենայն հավանականությամբ հայկական ծագում ունեն և հիմնականում կապված են հայկական նշանավոր սրբացված լեռների, աստվածների, աստվածուհիների, նրանց մեհյանների վայրերի անվան հետ, որոնք հանդիսացել են ժողովրդական պաշտամունքի վայրեր։ Ակադեմիկոս Ս. Երեմյանը ծանոթանալով այս անուններին, այն կարծիքը հայտնեց, որ այս անունները, տեղադրելով հայոց հին քարտեզի վրա, բացառությամբ մի քանիսի, միանգամայն համապատասխանում են դեռևս Հեթանոսական շրջանի պաշտամունքի նշանավոր վայրերի հետ։ Այսպիսի մոտեցմամբ ամիսների օրանունների ստուգաբանությունը բացատրելը միանգամայն բնական է։ Դա հավանական է նաև այն տեսակետից, որ դեռ մեր օրերում նույնպես որոշ սրբավայրեր այցելություն են կատարում ամեն տարի տվյալ ամսի միևնույն օրր։ Սակայն մի քանի անուններ, ինչպիսիք են Հրանտ (2), Մարգար (8), Ամրան (5), Ձոպաբեր (9), Ասակ (17), Ծմակ (23) և Ցրոն (25), որոնց վերաբերյալ դեռևս իմաստալից ստուգաբանություն մեզ հայտնի չէ։ Այդ անունները որոշ հեղինակների կողմից փորձ է արված ստուգաբանել, սակայն որպես ամսվա օրերի անունների ստուգաբանություն բավարար չէ և մնում է դեռևս բաց»
- [2]
 

:

Ըստ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի Արամ օրանունը ստուգաբանվում է հետևյալ կերպ՝ «Խալդիների Արամե թագավորի անունից է, իշխել է մ․թ․ա. 860-848 թվականներին, կազմել Ուրարտյան մեծ դաշնակցությունը և իր ամբողջ կյանքում կռվել Ասորեստանց պետության դեմ՝ քաջությամբ վանելով հզոր Սալմանասարի բոլոր հարձակումները։ Նրա հիշատակը ավանդաբար մնացել է հայ ժողովրդի մեջ, որից և քաղելով Խորենացին կազմել է Հայկազանց Արամ նահապետի պատմությունը. Արամի անունով օտարները կոչել են մեզ Արմեն, իսկ մեր երկիրը՝ Արմենիա։ Ըստ Զամչյանի, Արամը իշխել է մ․թ․ա. 1827-1860 թվականներին[3]»

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել