Արամ քահանա Միրզոյան

հոգևոր հովիվ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տեր Արամ քահանա Միրզոյան (ավազանի անունը՝ Օգսեն, ապրիլի 4, 1983(1983-04-04), Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ։

Արամ քահանա Միրզոյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 4, 1983(1983-04-04) (41 տարեկան)
ԾննդավայրՉինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքահանա

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1983 թվականին ապրիլի 4-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում, ուսուցիչների ընտանիքում։

  • 1989-2000, սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
  • 2000-2006, ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։
  • 2006փետրվարի 23, Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզակալյանի, ձեռնադրվել է սակավագ։
  • 2006, պաշտպանել է ավարտաճառ՝ «Վանական Վարդապետը և Խորանաշատի գրչության կենտրոնը» թեմայով։
  • 2006 թվականի հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցել է ծառայության՝ որպես հաշվապահության գործավար-քարտուղար։
  • 2006-2007 թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտուական համալսարանում։
  • 2007-ի ապրիլի 15, ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջանորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա։
  • 2008, ծառայել է Սուր Խոր Վիրապ վանքում՝ իբրև ծիսակատար քահանա։
  • 2008, ՀՀ Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովում ներկայացրել է Մայր Ափոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրավականացվող ծրագրերը։
  • 2009 հունվարի 1, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, նշանակվել է Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդությունում՝ որպես Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 856 էջ։

Արտաքին հղումներ

խմբագրել