Արամ Ասատրյան (ջութակահար)

հայ երաժիշտ, ջութակահար

Արամ Դերենիկի Ասատրյան (դեկտեմբերի 22, 1970(1970-12-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, ջութակահար[1]։

Արամ Ասատրյան
Ծնվել էդեկտեմբերի 22, 1970(1970-12-22) (53 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունջութակահար
ԿրթությունԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Արամ Ասատրյանը ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում քաղաքում։ Շրջանավարտն է Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցները։ 1985-1989 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, 1989-1996 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ջութակահարի մասնագիտությամբ։

1991 թվականին Էդուարդ Թոփչյանի հետ հիմնադրել է «Սերենադ» կամերային նվագախումբը, որի կազմով հանդես է եկել բազմաթիվ փառատոների և շրջագայել եվրոպական մի շարք քաղաքներով[2]։ Հանդես է գալիս «Օկսենհեմ» ռոք խմբում, որը հիմնել է 1990-ականների սկզբին բաս-կիթառահար Վահագն Պապայանի հետ։ 1992 թվականից աշխատում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ` որպես առաջին ջութակահար[3]։ 1997 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ 2013 թվականից Արմեն Թորոսյանի, Սոնա Ազարյանի և Վահան Գրիգորյանի հետ համատեղ հիմնել է Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը[4]։ 2013 թվականին Գյումրիում, մասնակցել է «Վերածնունդ» երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է Գրան Պրի մրցանակի։ Համագործակցել է մի շարք հանրահայտ երաժիշտների և երգիչների հետ, մասնակցել բազմաթիվ դասական և ռոք փառատոների[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Է. Միրզոյանի անվան լարային քառյակը ներկայացրեց հայ և ռուս կոմպոզիտորների գործերից». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
  2. «- Արամ Ասատրյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
  3. Mediamax. «Արամ Ասատրյան». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
  4. «Ունենք Միրզոյանի տիկնոջ համաձայնությունը». www.aravot.am. 2023 թ․ հունվարի 20.
  5. Անդանտե. Արամ Ասատրյան 12.12.2018 (անգլերեն), Վերցված է 2023-01-20-ին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։