Արամազդ Քանքանյան

հայ ստոմատոլոգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քանքանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամազդ Պարգևի Քանքանյան (մարտի 6, 1959(1959-03-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ստոմատոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (1997):

Արամազդ Քանքանյան
Ծնվել էմարտի 6, 1959(1959-03-06) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1981)
Մասնագիտությունատամնաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1996)

Կենսագրություն խմբագրել

Արամազդ Քանքանյանը ծնվել է 1959 թվականի մարտի 6-ին, Երևանում։ 1981 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1987-1990 թվականներին և 1994-1996 թվականներին աշխատել է Մոսկվայի Ստոմատոլոգիական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում, 1990-1994 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ամբիոնում։ 1997 թվականից եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, 1997-2001 թվականներին՝ ստոմատոլոգիայի և դեղագիտության ֆակուլտետների դեկան, 2002 թվականից՝ «Լազեր դենտ» ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր-տնօրեն[1]։

ՀՀ-ում առաջինն է կիրառել (2004 թվականին) ատամի կարծր և հարատամնային հյուսվածքների բորբոքային հիվանդությունների, բերանի խոռոչի լորձաթաղանթի, ատամների արմատների բշտուռուցքների (կիստա) լազերային բուժումը «Միլենիում» լազերային սարքի օգնությամբ։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների, համահեղինակ՝ «Հյուսվածաբանական տերմինների բառարանի» (2000)[1]:

Երկեր խմբագրել

  • Болезни пародонта (новые подходи в этиолпгии патогенезе и терапии), Е., 1998 (համահեղինակ).
  • Ատամնաբուժություն։ Ուսումնական ձեռնարկ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար։ Երևան։ Ստամպա, 2000[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 650։
  2. Քանքանյան, Արամազդ (2000). Ատամնաբուժություն ։ Ուսումնական ձեռնարկ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար. Երևան: Ստամպա.(չաշխատող հղում)