Արազօղլի, Արազգեղ, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում, Անիի ավերակներից 5—6 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Արազօղլի
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿարսի գավառ
Այլ անվանումներԱրազգեղ, Արազ-օղլի
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն407 մարդ (1907)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունարազօղլեցի
Ժամային գոտիUTC+3
Արազօղլի (Աշխարհ)##
Արազօղլի (Աշխարհ)

1907 թ.-ին ուներ 492 հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Կարս քաղաքի հետ։ Արազօղլիում կար նախակրթական վարժարան և եկեղեցի։ Ավերվել է 1920 թ.-ի հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Բնակիչների մի մասը փրկվել է կոտորածներից և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՍՀ, հտ 1, էջ 683, Արազգեղ

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 683