«Արագիլ» ռեստորան, չգործող կիսաքանդ ռեստորանային կառույց Երևանի Հաղթանակի զբոսայգու[2] տարածքում։ Կառուցվել է 1960-ական թվականներին[3] (այլ աղբյուրներում՝ 1957[4]), ռեգիոնալ մոդեռնիզմի ոճով, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան։ Ընդգրկված է Քանաքեռ-Զեյթունի պատմամշակութային հուշարձանների ցանկում։

Արագիլ
Տեսակմշակութային արժեք և կառույց
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
ՎայրՀաղթանակի զբոսայգի
Օգտագործվում էռեստորան
Հիմնադրված է1957
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Շենքը կառուցվել է սպիտակ քարից։ Այն տեղակայված է Մոնումենտի բարձունքին։ Երբ «Արագիլ» ռեստորանի կառուցումը մոտեցել է ավարտին, պատվիրատու կազմակերպությունն ու ղեկավարները որոշել են փոխել անվանումը և այն կոչել «Մոսկվա»։ Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը զրուցում է անդրդվելի պատվիրատուների հետ, և միայն կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի միջամտությունից հետո ռեստորանը կրկին ստանում է «Արագիլ» անվանումը։

Բարձունքին կանգնած սպիտակ շինության արևելյան պատի վրա բուսանախշի վրա մեկ ոտքին կանգնած արագիլ է պատկերված, որը քանդակել է քարտաշ և ոսկերիչ վարպետ Հրաչ Ստեփանյանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հաղթանակ զբոսայգի կամ «Մոնումենտ»` կենդանի պատմություն
  3. «Modern Arch - Հանրագիտարան». armarch.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Ռեստորան «Արագիլ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  5. ««Արագիլ» ռեստորանը Երևանում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.12/14b