Արագիլ (բանաստեղծություն)

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Արագիլը», Հովհաննես Թումանյանի բանատեղծություններից մեկը։ Գրության թվականը հայտնի չէ, ակունքը ժողովրդական է։

Արագիլ
Տեսակբանաստեղծություն
ԺանրԲանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
ՎիքիդարանԱրագիլ

Ստեղծման պատմությունը խմբագրել

«Արագիլը» բանատեղծությունը տպագրվել է 1858 թվականին «Բազմավեպում» ապա՝ Մ․ Միանսարյանի «Քնար հայկականում»։ Ժողովրդական երգի 7 քառատողերից Թումանյանը ընտրել է երկուսը, վերամշակել, ավելացրել ևս մի քառատող՝ սկզբնական «Երգ արագլի» վերնագիրը դարձնելով «Արագիլ»։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №64 համարում պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է 1908 թվականի Լուսաբեր դասագրքի Բ տարիից մեկ օրինակ, որի վրա Թումանյանն ուղղումներ է կատարել։ Առաջին անգամ «Արագիլը» բանատեղծությունը տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 68-րդ էջում, այնուհետև 1908 թվականին՝ Լուսաբեր դասագրքի Բ տարիի 68-րդ էջում։ Բանաստեղծությունը 1909 թվականին տպագրվել է Լուսաբեր դասագրքի Բ տարիի 64-րդ էջում, ապա 1921 թվականին՝ Լուսաբեր դասագրքի Բ տարիի 84-րդ էջում։ Հետագայում «Արագիլը» բանատեղծությունը հրատարակվել է 1940-1959 թվականներին Երևանում 6 հատորով գիտական հրատարակությունում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 230-րդ էջում[1]։

Բանաստեղծությունն արտատպվել է 1909 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիից, քանի որ 1921 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիիում կան վիպակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 615-616.