Արագածի

«Արագածի», ծիրանենու հայկական ուշահաս սորտ։ Ստեղծվել է ժողով ընտրասերման ճանապարհով։ Մշակում են Արարատյան դաշտավայրի նախալեռնային գոտում։

Պատմություն խմբագրել

Ծառը միջին բարձրության է՝ շրջանաձև սաղարթով։ Պտղաբերությունը՝ տնկման 5–6-րդ տարում։ Պտուղը՝ խոշոր (մինչև 100 գրամ, միջինը՝ 50 գրամ), կլորավուն է, գագաթնակետը գտնվում է փոքր փոսիկում, միջուկակարը՝ խորն է։ Մաշկը՝ միջին հաստության է, պինդ, նուրբ թավապատ, պտղամսից չանջատվող, արևահայաց կողմում 1/3 մասով՝ կարմրամանուշակագույն։ Պտղամիսը՝ բաց դեղնավուն կամ սերուցքագույն է, մսալի է, միջակ հյութալի, ախորժալի համով։ Կորիզը՝ պտղիցանջատվող է, միջուկը՝ քաղցր։ Պտուղների հասունացումը՝ հուլիսի 15-ին 25-ը։ Բերքատվությունը՝ 15–20 ց/հա։ Լավագույն փոշոտիչներն են ծիրանենու Երևանի, Խոսրովենի և Սաթենի սորտերը։ Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։