Արաբիսոս, քաղաք Փոքր Հայքում` Կեսարիայի շրջանում (նույնանուն շրջանի կենտրոնը)։ Հռոմեական տիրապետության շրջանում Թեոդոսիոս կայսեր վերափոխումներով մտնում էր Երկրորդ Հայքի մեջ և համարվում նրա նշանավոր քաղաքը։ Բյուզանդական կայսր Հուստինիանոսի `ռեֆորմներով այն մտցվեց Երրորդ Հայքի մեջ։ Հ. Եփեսացու վկայությամբ` Արաբիսոսում է ծնվել Բյուզանդիայի կայսր Մորիկը (552-602 թթ.)։ Իր ծննդավայրը կայսրը վերաշինել է 582 թվականին։ Երկու տարի անց այն կործանվել է 584 թվականի երկրաշարժից, հետո նորից վերականգնվել է կայսեր հրամանով։ Արաբիսոսի ավերակները գտնվում են Մարաշի շրջանում` Յարփուղ գյուղաքաղաքի մոտ, որտեղ պահպանվում են հաստահեղյուս պատերի ու պարիսպների ավերակներ, մարմարյա սյուներ, դամբարաններ` հունարեն արձանագրություններով, ջրամբարներ և այլն։ Գր. Ղափանցյանը Արաբիսոսի և հայասական Արիպսա քաղաքների անունների միջև տեսնում է հնչյունական նմանություն։ Արաբիսոսի մոտ է գտնվում Յոթնանձանց կոչվող քարայր-հյուրանոցը[1]։

Քաղաք
Արաբիսոս
ԵրկիրԱրևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևան, 1986 թ.