Ատտալոս II
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ատտալոս II Փիլադելփոս՝ Պերգամոնի կառավարիչ, որը ժառանգել է գահը իր եղբայր Եվմենոս II-ից մ.թ.ա. 159 թ.-ին և կառավարել մինչև իր մահը ` մ.թ.ա. 137 թ.-ին։ Եվմենոսի օրոք դարձել է զորահրամանատար, աչքի է ընկել Գաղատիայում (189) և Հունաստանում (171): Բազմիցս մեկնել է Հռոմ և ստացել է հռոմեացիների աջակցությունը Դեմետրոս Սելևկյանի գահից հեռացման ու Ալեքսանդր Վալասին սիրիական գահին հաստատման հարցում։ Ատտալոսի կառավարման տարիներին պատերազմ է սկսվել Բութանիայի թագավոր Պրուսիոս II-ի հետ։ Ատտալոսի անունը հավերժացրել է նրա հիմնադրած քաղաքը` Ատտալիան (այժմ՝ Անթալիա)։
Ատտալոս II | |
Ἄτταλος Β' ὁ Φιλάδελφος | |
Պերգամոն-ի 6-րդ արքա | |
Ստանձնեց պաշտոնը՝ | մ.թ.ա. 159 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | մ.թ.ա. 137 |
Այլ տիտղոսներ՝ | Զորահրամանատար |
Նախորդող՝ | Եվմենոս II |
Հաջորդող՝ | Ատտալոս III |
Ծննդյան օր՝ | մ.թ.ա. 220 |
Վախճանի օր՝ | մ.թ.ա. 137 |
Վախճանի վայրը՝ | Պերգամոն, Պերգամոնի թագավորություն |
Ամուսին ՝ | Ստրատոնիկա Պերգամացի |
Դինաստիա՝ | Ատտալյան դինաստիա |
Հայր՝ | Ատտալոս I Սոտեր |
Մայր՝ | Ապոլոնիս |