Ատիպէկի խաչքար (Առնեղի վանք)

Ատիպէկի խաչքար, գտնվում է Հայաստանի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում գտնվող Առնեղի եկեղեցական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու հարավային պատի վերին մասում, պատուհանի գլխին ագուցված։ Ագուցվելու ժամանակ վերին մասը տաշվել է։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.1/18.2.7)[1]։

Ատիպէկի խաչքար
Ատիպէկի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԳեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում գտնվող Առնեղի եկեղեցական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու հարավային պատի վերին մասում, պատուհանի գլխին ագուցված։
Սկզբնական տեղադրությունԱռնեղի եկեղեցական համալիրի բակի գերեզմանոցում։
Ներկա տեղադրությունԱռնեղի եկեղեցական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու հարավային պատի վերին մասում, պատուհանի գլխին ագուցված։
Ներկա վիճակկանգուն, վերին մասը տաշված
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Ատիպէկին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն Ատիպէկի կինն է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1546 թվական
Զարդաքանդակի նկարագրությունՔանդակները բացակայում են։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԵկեղեցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ
Քարտեզ
Քարտեզ
 Arnegh Monastery Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Խաչքարն ագուցված է Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում գտնվող Առնեղի եկեղեցական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու հարավային պատի վերին մասում՝ պատուհանի գլխին։

Վիմական արձանագրություն խմբագրել

Գեղաքանդակի խաչքարի գնդի շուրջը առկա է 4 տող վիմական արձանագրություն[2]

  1. ԿԻՆ ԱՏԻՊԷԿԻՆ ՅԻՇԵՑԷՔ
  2. Ի ՔՍ
  3. ԹՎ ՋԶ
  4. Ե

Համաձայան արձանագրության՝ խաչքարը կանգնեցրել է տվել Ատիպէկի կինը, ի հիշատակ Ատիպէկի։ Խաչքարը կանգնեցրել է 1546 թվականին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել