Ատելուս համար (բանաստեղծություն)

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Ատելուս համար․․․» Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից։

Ատելուս համար
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1893 թվական
ՎիքիդարանԱտելուս համար

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանը «Ատելուս համար․․․» բանաստեղծությունը գրել է 1893 թվականի ապրիլի 24-ին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի № 260 ֆոնդում պահվում է Օսան Գիրգիդյանի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը։ Ինքնագրի մեջ թվագրված է՝ «93. IV. 24»։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է «Պրոլետար» օրաթերթի 1929 թվականի № 41-ի 2-րդ էջում[1], որից հետո՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորում՝ էջ 451։

Բանաստեղծությունը տպագրվում է ինքնագրից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 60-ամյակի առթիվ
  2. Թումանյան, Հովհաննես (1988). Մարգարե. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 582.