Ավրորա կինազներ, սերին/թրեոնինային կինազներ՝ անհրաժեշտ բջջի պրոլիֆերացիայի համար: Այս ֆերմենտները օգնում են բջիջներին փոխանցելու իրենց ժառանգական նյութը դուստր բջիջներին:Ավելի կոնկրետ, Ավրորա կինազները հսկայական դեր ունեն բջիջների բաժանման պրոցեսում, քանզի վերահսկում են քրոմատիդների սեգրեգացիան:Սեգրեգացիայի դեֆեկտները կարող են գենետիկ անկայունության պատճառ դառնալ, մի վիճակ, որը սերտ կապված է ուռուցքածնության հետ: Այսօր, կաթնասունների բջիջներում հայտնաբերված են երեք դասի Ավրորա կինազներ: Բացի սրանց ընգրկվածությունից միտոզի վերահսկման գործում, այս երեք կինազները մեծապես հետաքրքիր են քաղցկեղը ուսումնասիրողներին, քանի որ սրանց էքսպրեսիան ուժեղացած է մարդկային քաղցկեղի[1] տարբեր տեսակներում: Մարդկային Ավրորա կինազները ունեն նմանատիպ դոմենային կառուցվածք: N-տերմինալ դոմենը 39-129 ամինաթթվային մնացորդ է պարունակում, պրոտեին կինազի դոմենը և, կարճ, C-տերմինալ դոմենը, պարունակում է 15-20 մնացորդ: Երեք պրոտեինների N-տերմինալ դոմենները, կիսում են միմյանց հետ հաջորդականության ցածր պահպանումը, ինչն էլ պայմանավորում է ընտրողականությունը սպիտակուց-սպիտակուց փոխազդեցություններում[2]:

ԴասերԽմբագրել


Ինչպես նշվել է վերևում Ավրորա կինազների երեք դաս է հայտնի․


ՀղումներԽմբագրել
  1. Sanseau P., Bernard M., Arlot-Bonnemains Y., Prigent C (2000-11-01)։ «Human Aurora / Ipl1p Related Kinases»։ Current Genomics 1 (3): 271–279։ ISSN 1389-2029։ doi:10.2174/1389202003351355 
  2. Bolanos-Garcia Victor M. (2005-08)։ «Aurora kinases»։ The International Journal of Biochemistry & Cell Biology 37 (8): 1572–1577։ ISSN 1357-2725։ doi:10.1016/j.biocel.2005.02.021