«Ավստրալորպ», մսաձվատու հավերի ցեղ։ 1920-ական թվականներին բուծվել է Ավստրալիայում։

Ավստրալորպ
Տեսակchicken breed?
 Australorp Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Որպես ելակետային ցեղ օգտագործվել են անգլիական սև օրպինգտոնները։ Փետրավորումը սև է՝ մուգ կանաչ երանգով։ Աքաղաղների կենդանի զանգվածը 3–3,5 կգ է, հավերինը՝ 2,5–2,7 կգ։ Տարեկան ձվատվությունը՝ 180 և ավելի։ Ձվի զանգվածը 58 է, կճեպը՝ դարչնագույն։ Տարածված է հիմնականում Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում։ Տրամախաչումներում (հիմնականում՝ լեգհոռնների հետ) օգտագործվում է բարձր ձվատվության (240-ից ավելի) ածանների հիբրիդներ ստանալու համար։ Օգտագործվել է երևանյան ցեղի հավերի ստացման աշխատանքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։