Ավստրալիայի աբորիգենների դրոշ

Ավստրալիայի աբորիգենների դրոշ (անգլ.՝ Australian Aboriginal Flag), դրոշ, որն օգտագործվում է Ավստրալիայի աբորիգենների և (մասամբ) այլ հնաբնակների կողմից։ Մշակվել և հաստատվել է 1971 թվականին։

Ավստրալիայի աբորիգենների դրոշ
Տեսակդրոշ
Իրավասության տարածքQue viva el amor de Chaves?
Հարաբերություն3:2
Ընդունված էհուլիսի 12, 1971[1]
Գույներսև, Pantone 179 C? և Pantone 123 C?
Պատկերված էդաշտ և շրջան
ՆախագծողHarold Thomas?[2]

Ձևավորում խմբագրել

Դրոշը մշակել է Լուրիտջա ցեղից դիզայներ Հարոլդ Թոմասը 1971 թվականին[3]՝ հողի նկատմամբ իրենց իրավունքները հաստատելու աբորիգենների առաջին փորձերի ժամանակ։ 1972 թվականին՝ «աբորիգենների դեսպանատան» կազմավորման ժամանակ, դրոշն ընտրվել է որպես Ավստրալիայի աբորիգենների պաշտոնական դրոշ, իսկ 1995 թվականի հուլիսի 14-ին այն ճանաչվել է իբրև Ավստրալիայի երկրորդ պաշտոնական դրոշ։ 1997 թվականին Հարոլդը ճանաչվել է դրոշի հեղինակ և ստացել դրա նկատմամբ բոլոր հեղինակային իրավունքները։

Դրոշի վրա պատկերված է սև (վերևից) և կարմիր (ներքևից) գույնի երկու հորիզոնական հավասարաչափ շերտ՝ կենտրոնում ոսկե շրջանակով։

Սև գույնը խորհրդանշում է Ավստրալիայի աբորիգեններին, կարմիրը Ավստրալիայի հողն է և օքրան, որն օգտագործվում է աբորիգենների արարողությունների ժամանակ, իսկ դեղինը խորհրդանշում է արևը, կյանքի ծնունդը և պաշտպանությունը։

Կիրառություն խմբագրել

Դրոշն առաջին անգամ փակցվել է Ադելաիդայում։ Աբորիգենների դրոշը պաշտոնապես ճանաչվել է 1995 թվականին՝ Պոլ Քիթինգի օրոք՝ չնայած կենտրոնամետ ընդդիմության  դիմադրությանը։ Այժմ նույնիսկ դպրոցներում այն կախված է Ավստրալիայի դրոշի կողքին։ Ներկայումս ավստրալիական «հանրապետականները» («Կանաչ մայրցամաքի» գերիշխող կարգավիճակի հակառակորդներ) քննարկում են «Աբորիգենների դրոշին» ազգային դրոշի կարգավիճակ շնորհելու հարցը՝ գոյություն ունեցողի փոխարեն։

2010 թվականին Հարոլդ Թոմասը մերժեց «Google»-ին՝ թույլ չտալով որոնողական համակարգի գլխավոր էջում անհատույց կերպով օգտագործել դրոշը՝ որպես դուդլի ժամանակավոր պատկերանշան՝ մեկնաբանելով, որ «Գուգլը», որպես առևտրային կազմակերպություն, կարող է վճարել դրոշն օգտագործելու համար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20171201041858/https://www.pmc.gov.au/government/australian-national-symbols/australian-flags
  2. https://aiatsis.gov.au/explore/articles/aboriginal-flag
  3. «Harold Thomas — Creator of the Aboriginal Flag». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  4. Лицензия на флаг

Գրականություն խմբագրել

  • Horton, D. (ed.) Encyclopaedia of Aboriginal Australia, Aboriginal Studies Press, Canberra, 1994.

Արտաքին հղումներ խմբագրել