Ավիտելինոզ (լատին․՝ Avitellinoses), որոճողների մակաբուծության հիվանդություն։

Հարուցիչններ խմբագրել

Հարուցիչը Avitellina centripunctata ցեստոդներն են, որոնք մակաբուծվում են բարակ աղիներում։ Առավել հաճախ հիվանդանում են ոչխարները և այծերը։ Ոչխարների (հիմնականում՝ գառների) մոտ նկատվում է շարժողության հավասարակշռության հանկարծակի խախտում, դող, լորձաթաղանթների գունատություն, երբեմն՝ լուծ։ Ախտորոշումը, կղանքում ճիճուների հատվածիկների հայտնաբերում։ Բուժումը, հելմիցիդ, ալբենդազոլ։

Կանխարգելիչ միջոցառումներ են հիվանդ գառների և 1 տարեկանից բարձր ոչխարների ճիճվաթափությունը, հիվանդների կերին աղի, միկրոտարրերի և հակաճիճվային նյութերի ավելացումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։