Ավիավթար Ղազվինի մոտ, 2009 թվականին Կասպյան ավիաուղիների ինքնաթիռի վթար։

Ավիավթար Ղազվինի մոտ
Վթարի ենթարկված Տու-154 EP-CPG օդանավը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհուլիսի 15, 2009
Բնութագրումանկում օդային տարածքից
Պատճառինքնաթիռի շարժիչի խափանում
Վայր, ,  Իրան
Թռիչքի վայրԹեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանակավակայան
Վերջնական կետԵրևանի Զվարթնոց օդանավակայան
Զոհվածներ168
Aviation Safety Network ID20090715-0
Օդանավ
ՄոդելՏու-154
ԱվիաընկերությունԿասպյան ավիաուղիներ
Ուղևորներ153
Անձնակազմ15
Կենդանի մնացած0

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանի ժամանակով 11։33, թռիչքից 16 րոպե անց։ Ինքնաթիռը թռչում էր Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանակավակայանից դեպի Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան։ Գտնվելով երկրից 10.200 մ բարձրության վրա ինքնաթիռը կտրուկ փոխում է երթուղին և սկսում է ցած իջնել։ Անձնակազմը դիսպետչերների և մոտակա ինքնաթիռների հարցումներին չի պատասխանում։ Անկումից 3 րոպե հետո ինքնաթիռը բախվում է գետնին։

Ինքնաթիռի ընկած վայրում առաջանում է 10 մ խորությամբ փոս[1]։ Ինքնաթիռում գտնվողները բոլոր զոհվում են։ Վերջին սև արկղը հայտնաբերվում է վթարի վայրից 4 կմ հեռավորության վրա[2]։

Ուղևորների թվում էր նաև Իրանի ձյուդոյի պատանեկան հավաքականի թիմը[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 ##
Ավիավթար Ղազվինի մոտ (2009) (Իրան)
Իրան
 
Կազվին
 
Թեհրան
Վթարի վայրի քարտեզ