Ավետիք Կիրակոսյան

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավետիս (Ավետիք) Կիրակոսյան (հունիսի 21, 1983(1983-06-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում։

Ավետիք Կիրակոսյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 21, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 179 սմ
Քաշ 72 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արարատ (Երևան)
Համար 21
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2002 Հայաստան Փյունիկ 1 (0)
2002 Հայաստան Փյունիկ-2 20 (3)
2002 Հայաստան Զվարթնոց-ԱԱԼ 2 (0)
2003-2005 Հայաստան Կոտայք 43 (0)
2003 Հայաստան Կոտայք-2003 11 (1)
2008-2009 Հայաստան Ուլիս 23 (0)
2010-2011 Հայաստան Իմպուլս 30 (0)
2011 Հայաստան Ուլիս 0 (0)
2012-այժմ Հայաստան Արարատ (Երևան) 10 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

18 տարեկան հասակում դարձել է «Փյունիկ» ակումբի խաղացող, սակայն մեծ մրցակցության պատճառով խաղերին չի մասնակցել։ Առաջին և միակ մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ։ Հաջորդ տարի տեղափոխել են երիտասարդական թիմ, որը հանդես էր գալիս Առաջին լիգայում։ Մասնակցելով 20 խաղի՝ մրցաշրջանի կեսից տեղափոխվել է Պրեմիեր լիգայի «Զվարթնոց-ԱԱԼ» ակումբ։ Մրցաշրջանի ավարտին ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է մասնակցել առաջնությանը։ Նոր մրցաշրջանում Կիրակոսյանը տեղափոխվել է «Կոտայք» ակումբ, իսկ 2006 թվականի սկզբին ստիպված է եղել փնտրել նոր ակումբ, քանի որ «Կոտայքը» դադարեցրել է իր գոյությունը։

2 տարի անց՝ 2008 թվականին, Կիրակոսյանը պայմանագիր է կնքել Երևանի «Ուլիս» ակումբի հետ։ Մեկ տարի անց ակումբի կազմում դարձել է Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է Դիլիջանի «Իմպուլս» ակումբ, որը մասնակցել է Պրեմիեր լիգային։ «Իմպուլսի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում Կիրակոսյանը խաղացել է լիարժեք, և եղել է թիմի ավագ, սակայն հաջորդ տարի դրությունը արմատապես փոխվել է։ Կիրակոսյանը մասնակցել է ընդամենը 3 խաղի։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Կիրակոսյանը վերադարձել է «Ուլիս»[1]՝ ակումբի հետ կնքելով մեկուկես տարվա պայմանագիր[2]։ Սակայն մրցաշրջանի երկրորդ կեսում Կիրակոսյանը ընդհանրապես խաղադաշտ դուրս չի եկել և տարվա ավարտին հեռացել է ակումբից։

2012 թվականի հունվարին նա ցանկանում էր տեղափոխվել «Գանձասար»[3], սակայն ակումբը նրան չի ընտրում։ Մարտին Կիրակոսյանը պայմանագիր է կնքում մայրաքաղաքի «Արարատ» ակումբի հետ[4]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2012 թվականի մայիսի 27-ի տվյալներ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Փյունիկ 2001 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
Փյունիկ-2 2002 20 3 0 0 0 0 20 3
Ընդհանուր 20 3 0 0 0 0 20 3
Զվարթնոց-ԱԱԼ 2002 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 2 0 0 0 0 0 2 0
Կոտայք-2003 2003 11 1 0 0 0 0 11 1
Ընդհանուր 11 1 0 0 0 0 11 1
Կոտայք 2003 15 0 0 0 0 0 15 0
2004 28 0 4 0 0 0 32 0
Ընդհանուր 43 0 4 0 0 0 47 0
Ուլիս 2008 17 0 0 0 0 0 17 0
2009 6 0 1 0 0 0 7 0
Ընդհանուր 23 0 1 0 0 0 24 0
Իմպուլս 2010 27 0 2 0 0 0 29 0
2011 3 0 1 0 0 0 4 0
Ընդհանուր 30 0 3 0 0 0 33 0
Ուլիս 2011 0 0 1 0 0 0 1 0
Ընդհանուր 0 0 1 0 0 0 1 0
Արարատ 2012/13 10 0 0 0 0 0 10 0
Ընդհանուր 10 0 0 0 0 0 10 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 140 4 9 0 0 0 149 4

Ձեռքբերումներ խմբագրել

  •   «Փյունիկ»
    • Հայաստանի չեմպիոն - 2001, 2002
  •   «Ուլիս»
    • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Аветик Киракосян перешел в «Улисс»» (անգլերեն). Newsinfo.am. 17.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 03.06.2012-ին.
  2. «Состав «Улисса» пополнился Зеку и Аветиком Киракосяном» (անգլերեն). Armfootball.com. 17.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 03.06.2012-ին.
  3. «АРМЯНСКИЕ КЛУБЫ ГОТОВЯТСЯ К НОВОМУ СЕЗОНУ» (անգլերեն). Mirtv.ru. 26.01.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 03.06.2012-ին.
  4. «Экс-полузащитник «Улисса» перешел в «Арарат»» (անգլերեն). Armfootball.com. 24.03.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 03.06.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել