Ավետարան (4908), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 4908 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1393 թվականին Զաքարիա կրոնավոր գրիչի կողմից Աղթամարում։ Ստացողը եղել է Թադեոս կրոնավորը։ Գրված է թղթի վրա, որը ունի 27X18 չափս։ Ձեռագիրը կազմված է 288 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորգրով։ Ունի տերունական 2, ավետարանաիչ 4, խորան 10 մանրանկարներ կիսախորան, լուսանցազարդ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ շերտազարդ և սպիտակ ։ Հիշատակարան գրչի՝ 138բ, 222բ, 284բ, ստցողի՝ 88ա, կազմողի՝ 287բ (1562 թվական), հետագայի՝ 288բ (16-րդ դար)[1]։

Ավետարան
ԳրիչԶաքարիա կրոնավոր
ՍտացողԹադեոս կրոնավոր
Տարեթիվ1393 թվական
ՎայրԱղթամար
Թերթեր288
Նյութթուղթ
Չափս27X18
Գիրերկսյուն, բոլորգիր
Տող21
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ էջը — 1636 էջ։