Ավետարանոցի երկրորդ մելիքական ապարանք
Ավետարանոցի երկրորդ մելիքական ապարանքը[1], գտնվում է Արցախի Հանրապետության, Ասկերանի շրջանի համանուն գյուղում, գյուղի արևմտյան կողմում, բերդապարիսպի լեռնային մասում։
Ավետարանոցի երկրորդ մելիքական ապարանք | |
---|---|
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Շինության տեսակ | Ապարանք |
Հիմնադիր | Մելիք-Հուսեյն Ա |
Հիմնական թվականներ՝ | 18-րդ դար |
Երկրորդ ապարանքը նույնպես չի պահպանվել, և հայտնի է, որ ավերվել է դեռևս անցյալ դարավերջին։ Ըստ հիշատակությունների՝ ապարանքը պատկանել է Մելիք-Հուսեյն Ա-ին։ Այս ապարանքը ևս կառուցվել է 18-րդ դարի առաջին տասնամյակներին, առաջին ապարանքից հետո և ենթադրաբար առաջին ապարանքի հետ կազմել է մի պալատական համալիր։ Հուշարձանի հիշյալ տեղի մոտ, արևմտյան-լեռնամերձ մասում բերդավանի պարիսպների ավերվածությունը հուշում է որ ժայռի անմիջապես ափին գտնվող ապարանքը կառուցված է եղել հենապարիսպով։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «աղբյուր՝ Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները գրքի 91-րդ էջ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-02-ին։ Վերցված է 2021-06-05