Ավել (թերթ)
(Վերահղված է Ավել (երգիծաթերթ, Կահիրե)ից)
«Ավել», կիսամյա երգիծաթերթ։ Լույս է տեսել 1908-1910 թվականներին՝ Կահիրեում, 1914-1918 թվականներին Կոստանդնուպոլսում։ 2-րդ համարից՝ շաբաթաթերթ։ Հրատարակվել է 27 համար։ Խմբագիր՝ Վահան Քյուչյուքյան։
1-ին համարի խմբագրականն ազդարարում է. «Պետք է բացինք հանրային «Ավել» մը, որ մաքրենք մեր աղտոտ բարքերը, ձաղկենք զեխությունները և ոչնչացնենք այն բաները, որոնք հանրության մտքին հետադիմության պատճառ կդառնան»։