Ավարտի պոեմ (անգլ.՝ End Poem), բանաստեղծություն Minecraft-ի վերջնագրերից, որը գրվել է Ջուլիան Գաֆի կողմից 2011 թվականին Մարկուս Պերսսոնի խնդրանքով[1] և ավելացվել է խաղի Beta 1.9 Prerelease 6 տարբերակին: Բանաստեղծությունը բաղկացած է մոտավորապես 1500 բառից և իրենից ներկայացնում է երկխոսություն, խաղացողի գործողությունները քննարկող երկու անհայտ անձանց միջև։

2022 թվականի դեկտեմբերին Ջուլիան Գաֆն իր բլոգում գրել է, որ բանաստեղծության հեղինակային իրավունքները չի փոխանցել ո՛չ Mojang-ին, ո՛չ Microsoft-ին (որոնք գնել են Minecraft-ը Mojang-ից): Դատավարության փոխարեն Գաֆը որոշել է բանաստեղծությունը հրապարակել որպես հանրության սեփականություն։

Դաջվածք, որը մեջբերում է բանաստեղծությունից, որը արված է Minecraft-ի տառատեսակով: Գաֆն օգտագործեց նույն դաջվածքի պատկերը, երբ քննարկում էր բանաստեղծության ազդեցությունը:

Ստեղծում

խմբագրել

2011 թվականի հոկտեմբերին, երբ մեկ ամիս էր մնացել MineCon 2011-ում Minecraft 1.0.0-ի թողարկման ծրագրված ամսաթվին[2], Մարկուս Պերսոնը Թվիթթերում գրեց, որ իրեն պետք է մեկը, ով գրի «հաղթական» տեքստը Minecraft-ում[3]։ Մարկուսը նամակ ուղարկեց Ջուլիանին՝ խնդրելով գրել ավարտը, և Գաֆը որոշեց «օգնել ընկերոջը»: Գաֆի խոսքերով՝ Մարկուսը պատկերացում անգամ չուներ, թե ինչպես պետք է ավարտվեր խաղը, և նրան գործողությունների ազատություն տվեց[1]։

Օգտագործումը Minecraft-ում

խմբագրել

Ավարտի պոեմը և դրան հաջորդեղ տիտրերը ցուցադրվում են մեկ անգամ Էնդըր վիշապի առաջին պարտությունից հետո, երբ խաղացողը անցնում է կենտրոնական կղզու պորտալով՝ վերադառնալու Սովորական աշխարհ։ Բանաստեղծությունն ինքնին երկխոսություն է երկու անհայտ մարդկանց միջև, որոնց տողերը տարբերվում են գույնով (մուգ փիրուզագույն և մուգ կանաչ): Պատմության որոշ բառեր միտումնավոր աղավաղված են:

Բանաստեղծության սկզբում անհայտ մարդիկ նկատում են այն խաղացողին, ում մասին «մուգ կանաչը» պատմում էր «մուգ փիրուզագույնին».

I see the player you mean.

((insert player’s name here))?

Yes. Take care. It has reached a higher level now. It can read our thoughts.

That doesn’t matter. It thinks we are part of the game.

I like this player. It played well. It did not give up.

It is reading our thoughts as though they were words on a screen.

Հաջորդը գալիս է նրանց երկխոսությունը, որն ավարտվում է տասներկու տողով, սկսվելով՝ «and the universe said…» բառերով և նշելով այն ​​փաստի մասին, որ խաղացողը գտվում է երազում.

And the game was over and the player woke up from the dream. And the player began a new dream. And the player dreamed again, dreamed better. And the player was the universe. And the player was love.

You are the player.

Wake up.ա

Ավարտի պոեմից հետո տիտրերը սկսում են թվարկել այն մարդկանց, ովքեր ներգրավված են խաղի ստեղծման մեջ:


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Julian Gough (2022-12-07). «I wrote a story for a friend». Substack (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-11-15-ին. Վերցված է 2024-01-11-ին.
  2. Graham Smith (2011-08-03). «Minecon first details; Mojang's Minecraft Convention takes place Nov 18th-19th in Las Vegas». PCGAMER (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015-02-09-ին. Վերցված է 2024-01-12-ին.
  3. notch (2011-10-16). «Are YOU a talented writer (famous is a plus ;D) who wants to write a silly over-the-top out-of-nowhere text for when you win Minecraft?». Twitter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-03-31-ին. Վերցված է 2024-01-12-ին.