Ավանի աղահանք, գտնվում է Երևանի հյուսիսարևելյան մասում։ Հայտնի է 1949 թ.-ից, արդյունաբերական շահագործումն սկսվել է 1967 թ.-ից։

Ավանի աղահանքի երկրաբանական կառուցվածքի մեջ մասնակցող միոցենյան աղաբեր հաստվածքը արտահայտված է կավերի և քարաղի շերտերի հերթափոխությամբ և առաջացնում է զառիթափ թևեր ու միջօրեակաև տարածում ունեցող բրախիանտիկլինալ ծալք։ Աղաբեր շերտախմբի հաստությունը կազմում է 700 մ, աղի շահագործվող շերտերի հզորությունը՝ 2—50 մ։ Արդյունաբերական պաշարները գտնվում են 130-365 մ³։

Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են պլիոցենի մոտ 220 մ հաստության, մասամբ՝ պլեյստոցենի դոլոմիտային ու անդեզիտային բազալտներ։

Բաղադրություն խմբագրել

Հիմնական բաղադրիչների միջին պարունակությունն է՝

  •   - 96,84 %
  •   - 1,12%
  • անլուծելի մնացորդ՝ 1,47%։

Շահագործում խմբագրել

Քարաղի պաշարները կազմում են մոտ 29 միլիոն տոննա։ Հանքավայրը շահագործվում է հանքահորերի միջոցով՝ ընտրողական եղանակով՝ 100—300 մ խորությունների սահմաններում։

Երևանի հարավարևմտյան մասում աղաբեր շերտախմբից ստորերկրյա աղազերծման միջոցով ստացվում է աղի ջրային լուծույթ՝ քիմիական արդյունաբերական ձեռնարկությունների համար։ Շահագործման հետևանքով առաջացած դատարկությունները նախապատրաստվում են իբրև սառնարաններ և այրվող գազի ամբարներ օգտագործելու համար։ Ավանի աղի հանքի հիմքի վրա գործում են Ավանի աղի կոմբինատը և Հանրապետական անձավաբուժական կենտրոնը (1989 թվականից), որտեղ բուժում են բրոնխային հեղձուկ, բրոնխաբորբեր և այլ հիվանդություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 606  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։