Ավանգարդիստներ (իտալ.՝ Avanguardista), երիտասարդական կազմակերպություն ֆաշիստական Իտալիայում[1]։ «Opera Nazionale Balilla»-ի (ONB) ստորաբաժանումն է։

Ավանգարդիստներ

Անդամակցություն խմբագրել

Կազմակերպության անդամներ կարող էին դառնալ 14-18 տարեկան երիտասարդները։

Նպատակներ և խնդիրներ խմբագրել

ONB-ի ծրագրային ուղղվածության համաձայն՝ կազմակերպության հիմնական նպատակներն էին.

  • երիտասարդ իտալացիների մեջ սերմանել կարգապահություն և դուչեի օրինապահություն,
  • նախնական զինվորական պատրաստվածություն,
  • սպորտի մարմնամարզական տեսակների զարգացում,
  • հոգևոր և մշակութային կրթության ապահովում՝ համապատասխան կրթության նախարարության ծրագրի,
  • մասնագիտական-տեխնիկական կրթություն,
  • կաթոլիկ եկեղեցու աջակցություն։

Համազգեստ խմբագրել

 
Ավանգարդիստ

Ավանգարդիստների համազգեստը ներառում էր.

  • բերետ,
  • սև բամբակե վերնաշապիկ սև կոճակներով,
  • մոխրագույն և կանաչ բրդից վերարակու՝ սպիտակ շարֆով, ուսադիրներով և ծոցագրպաններով, առանց կողային գրպանների,
  • զինվորական ոճի մոխրագույն և կանաչ գոտի՝ պատրաստված բարձրորակ կաշվից,
  • մինչև ծնկները հասնող տաբատ՝ պատրաստված վերարկուի կտորից,
  • սպիտակ գույնի հյուսկեն քուղ, որը իջնում էր ձախ ուսից՝ կրծքավանդակի վրա առաջացնելով հանգույց։

Բերետի վրա ամրացված էր արծվի տեսքով նշան, իսկ կրծքավանդակին կապված էր 39 մմ լայնությամբ կապույտ գույնի ժապավեն[2]։

Միջոցառումներ խմբագրել

Ավանգարդիստների սպորտային միջոցառումների շարքում մեծ տարածում ունեին ֆուտբոլի և բասկետբոլի գավառական և տարածաշրջանային մրցաշարերը, որոնք հաճախ անցկացվում էին Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության քարտուղարի ներկայությամբ։

Ամենահայտնի ֆուտբոլային թիմերն էին.

  • A.G.F. (Ֆաշիստական երիտասարդության ավանգարդ, իտալ.՝ Avanguardia Giovanile Fascista),
  • Avanguardisti,
  • Avanguardia Giovanile:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «- EL MUNDO | Suplemento Crónica 427 - «Yo maté al asesino de Carrero Blanco»». www.elmundo.es. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  2. «Фашизм — двигатель авангарда». 2001 թ․ ապրիլի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.

Գրականություն խմբագրել

  • Белоусов Л.С. Режим Муссолини и массы. — Москва: МГУ, 2000.
  • Storia Illustrata n. 255, febbraio 1979, Mondadori (Uniformi del Fascismo di M. e L. Ricci)