Ավաձի, ճապոնական ավանդական տիկնիկային թատրոնի տարատեսակներից մեկը։

Պատմություն խմբագրել

Ստեղծվել է նույնանուն կղզում ավելի քան 400 տարի առաջ։ Գտնվել է Ավայի իշխանի հովանու ներքո։ Համաձայն «Ավաձիձա հիսյո» («Ավաձի թատրոնի արժեքավոր գիրք») հնագույն գրքի՝ 18-րդ դարի սկզբում Ավաձի կղզում կար ավելի քան 40 թատերախումբ, որոնց մի մասն ակտիվորեն աշխատել է մինչև 19-րդ դարի վերջ։ Թատրոնի դերասանները հիմնականում սիրողներ էին, առավել հաճախ՝ գյուղացիներ։ Թատրոնն իր ներկայացումները ցուցադրում էր գյուղական տոների ժամանակ տաճարների մերձակա հրապարակներում։

Էությունը խմբագրել

Թատրոնը ներկայացնում է մարդու հասակի ¾ չափսն ունեցող տիկնիկներ, որոնցից յուրաքանչյուրը դիտողի աչքի առաջ շարժման մեջ են դնում երեք տիկնիկավար, որոնց սև զգեստը և դիմակը պայմանաբար նշանակում են, թե իբր նրանք գոյություն չունեն։ Տիկնիկների տեքստն ասում են բեմի անկյունում նստած երգիչ-երաժիշտները։ Խաղացանկը՝ շուրջ 200 անուն, որից մշտապես կատարվում է մոտ 50-ը, բաղկացած է ժողովրդական հնագույն ավանդույթների հիման վրա գրված պիեսներից։

Թատրոնի արվեստին դերասանները սովորաբար ծանոթանում են 9-12 տարեկանից։

Աղբյուրներ խմբագրել