Ավազակների հետապնդման մասին Ղազախի գավառում

«О преследовании разбойников в Казахском уезде» (հայերեն՝ «Ավազակների հետապնդման մասին Ղազախի գավառում»), Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որն առաջին անգամ տպագրվել է 1898 թվականի օգոստոսի 27-ին[1]։

Ավազակների հետապնդման մասին Ղազախի գավառում
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1898 թվական
ՎիքիդարանԱվազակների հետապնդման մասին Ղազախի գավառում

Պատմություն խմբագրել

Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականի օգոստոսի 27-ին «Новое Обозрение» օրաթերթի № 5031-ում։ Այնուհետև տպագրվել է Երևանում 1983 թվականին Թումանյանի «Ուսումնասիրություններ և հրատարակումներ» գրքի 3-րդ հատորի 328-330-րդ էջերում։ Հրատարակել է Էդուարդ Ջրբաշյանը՝ շարքի համար մեկ ընդհանուր առաջաբանով։ Ջրբաշյանի հրատարակած գրքի մեջ գրված են Թումանյանի՝ հեղինակ լինելու փաստը հաստատող հետևյալ տողերը, որը մեջբերված է 1898 թվականին Փիլիպոս Վարդազարյանին ուղղված նամակից. «Ես այստեղ շատ լավ եմ անցկացնում օրերս- քեֆեր ենք անում, կոնցերտներ ենք տալիս- ոտանավորներ ենք գրում և, վերջապես, ավազակների մասին լուրեր եմ գրում «Новое Обозрение»-ին»[2]։

Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է 1983 թվականին Թումանյանի «Ուսումնասիրություններ և հրատարակումներ» գրքի 3-րդ հատորից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 583.
  2. Երկերի ժողովածու, հ. 5, էջ 141։
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ավազակների հետապնդման մասին Ղազախի գավառում