«Ավագը» (ռուս.՝ «Старшина»), 1979 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմն Հայրենական մեծ պատերազմի մասին։

Ավագը
ռուս.՝ Старшина
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1978
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Կոշելև
Սցենարի հեղինակՎլադիմիր Կունին
ԴերակատարներՎլադիմիր Գոստյուխին
ԵրաժշտությունԻգոր Ցվետկով
ԿինոընկերությունԼենֆիլմ

Սյուժե

խմբագրել

Տանկիստ-ավագ Կացուբան, ծանր վնասվածք ստանալով, հայտնվում է հոսպիտալում։

Բայց պատերազմը մոտենում է ավարտին, և ապաքինվելուց հետո Կացուբան ստանում անսպասելի հանձնարարություն․ նա ուղարկվում է թիկունքում՝ օդաչուների ուսումնարան, որտեղ դառնում է էսկադրիլիայի ավագ։ Կուրսանտների հետ հարաբերությունները միանգամից չեն դասավորվում, բայց հետո ավագը իսկական «հայր» է դառնում պատերազմով կոփված տղաների համար։

Գալիս է Հաղթանակի օրը, որը բոլորի համար տոն է դառnում։ Ավագը և նրա կուրսանտները նույնպես հաղթել են, բայց նրանք աչքերն արցունքներով է լցնում կորստի դառնությունը և ցավը նրանց համար, ովքեր չեն ապրել մինչև մեծ հաղթանակ։

Մրցանակներ

խմբագրել
  • 1980 – սցենարիստ Վլադիմիր Կունինը, ռեժիսոր Նիկոլայ Կոշելևը, օպերատոր Ալեքսեյ Ղամբարյանը, դերասան Վլադիմիր Գոստյուխինը «Ավագը» ֆիլմի ստեղծման համար արժանացել են Ալեքսանդր Դովժենկոյի անվան արծաթե մեդալների։

Դերերում

խմբագրել
  • Վլադիմիր Գոստյուխին – ավագ Կացուբա
  • Նատալյա Սայկո – Նատաշա
  • Ալեքսանդր Վասիլև – կուրսանտ Նիկոլսկի
  • Անատոլի Գորին – կուրսանտ Տարասկին
  • Ալեքսանդր Ժդանով – կուրսանտ Չեբոտար
  • Անդրեյ Դանիլով – կուրսանտ Սերգեև
  • Ռամազ Աբուշիձե – կուրսանտ Մենջերիձե
  • Վլադիմիր Յուրև – կուրսանտ Լեսաև
  • Պավել Կաշլակով – գնդապետ Եգորով
  • Իգոր Կոմարով – գեներալ Լեժիև
  • Իվան Բորտնիկ – Իվան Նիկանորիչ, հաշմանդամ
  • Նիկոլայ Լավրով – կապիտան Խիժնյակ
  • Դմիտրի Լադիգին – կրտսեր լեյտենանտ Պուգաչով
  • Իգոր Եֆիմով – գնդապետ բանակի շտաբից
  • Վալերի Միրոնով – լեյտենանտ
  • Նիկիտա Միխայլովսկի – տանկիստ

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Ռեժիսոր՝ Նիկոլայ Կոշելև
  • Սցենարիստ՝ Վլադիմիր Կունին
  • Օպերատոր՝ Ալեքսեյ Ղամբարյան
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Ցվետկով
  • Բեմադրող նկարիչ՝ Գեորգի Կրոպաչով
  • Նկարիչ-դեկորատոր՝ Վիկտոր Իվանով
  • Հնչյունային ռեժիսոր՝ Հարրի Բելենկի
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Ալեքսանդր Տվարդովսկի
  • Մոնտաժող՝ Աննա Բաբուշկինա
  • Կոստյումներ՝ Ն. Խոլմովա

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Վլադիմիր Գոստյուխինի խոստովանությամբ ֆիլմը մնում է դերասանի համար ամենասիրվածներից մեկը։

«Երևի մարդկային բնույթով այդ հերոսն ինձ ամենամոտն է, և ամենից շատ նա է արտահայտում իմ մարդկային էությունը։ Նման տեսակի մարդիկ, ինչպիսին ավագ Կացուբան է, անցնում է իմ շատ դերերի միջոցով»[1]։

Ավագ Կացուբան իմ լավագույն կերպարն է։ Կասեմ ավելին՝ մարդու իմ իդեալն է։[2]
  • Ֆիլմը Ռուսաստանում թողարկվել է արտոնագրված տեսաերիզներով (տեղայնացնող՝ «Восток В»)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Аргументы и факты — Владимир Гостюхин: "Боюсь играть законченную мерзость" - "АиФ в Белоруссии", № 10 (354) от 07.03.2007». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 4-ին.
  2. http://mvd.gov.by/modules.php?name=News&file=print&sid=2003(չաշխատող հղում)