Ասֆալտե լաքեր, բնական և արհեստական ասֆալտի լուծույթներ՝ հեշտ գոլորշիացող որոշ լուծիչներում։ Որպես լուծիչ օգտագործում են բենզինը, բենզոլը, բենզին-բևեկնայուղ խառնուրդը և այլն։ Ասֆալտե լաքերը սև են, կայուն՝ ջրի, թթուների, սպիրտի և նոսր՝ հիմքերի նկատմամբ։ Նրանցով լաքապատում են ավտոմեքենաների, Էլեկտրաշարժիչների, որոշ իրերի մետաղյա մասերը (կոռոզիայից պաշտպանելու նպատակով)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 598)։