Աստրախանի կաղնի (ռուս.՝ Астраханский дуб, երկար ժամանակ սխալմամբ կոչվել է «Պետրոս I-ի կաղնի»), Ռուսաստանի Աստրախան քաղաքի Գեներալ Գերասիմենկոյի փողոցում գտնվող բնության բուսաբանական հուշարձան։ Քաղաքի տարածքում գտնվող հնագույն ծառն է. ըստ փորձագետների՝ այն 449 տարեկան է (2019 թվականի տվյալներով)։

Աստրախանի կաղնի
Տեսակբնության հուշարձան, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք և ուշագրավ ծառ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԱստրախան
Հիմնվել է1570
Աստրախանի կաղնիը գտնվում է Ռուսաստանում
Աստրախանի կաղնի

Պատմություն խմբագրել

 
Աստրախանի կաղնին

Երկար ժամանակ համարվում էր, որ 1722 թվականին Աստրախան կատարած այցի ժամանակ ծառը տնկել է Պետրոս I-ը, սակայն հետագայում պարզվեց, որ կաղինը մեկուկես հարյուրամյակով մեծ է[1]։

2011 թվականի հունվարին Աստրախանի քաղաքապետարանը շրջակա միջավայրի կառավարման և շրջակա միջավայրի պահպանության տարածաշրջանային ծառայության աջակցությամբ հայտնի կաղնուն կենդանի բնության հուշարձանի կարգավիճակ շնորհելու հայտ ներկայացրրեց[2]։ 2012 թվականի օգոստոսին «Ծառերը բնության հուշարձաններ են» համառուսաստանյան ծրագրի սերտիֆիկացման հանձնաժողովի որոշմամբ կաղնին ստացել է կենդանի բնության համառուսաստանյան նշանակության հուշարձանի կարգավիճակ[3]։ 2012 թվականի դեկտեմբերին ծառը ներառվել է Ռուսաստանի տարեց ծառերի գրանցամատյանում[4]։ Փայտի փորձաքննության «Առողջ անտառ» կենտրոնի մասնագետներն անցկացրել են ծառի ախտորոշում և սահմանել նրա ճշգրիտ տարիքը՝ 443 տարեկան[5][6]։ 2016 թվականի սեպտեմբերին կաղնին ներառվել է «Ռուսաստանի տարվա ծառ» կոչման 12 հավակնորդների ցանկում, ինչը հնարավորություն է տվել մասնակցելու Չեխիայի էկոլոգիական հիմնադրամի կողմից անցկացվող «Եվրոպայի տարվա ծառ 2018» մրցույթին[7]։

Նկարագրություն խմբագրել

 
Տեղեկատվական ցուցանակ ծառի մոտ

Ծառը պատկանում է կաղնի ամառային տեսակին։ Բարձրությունը մոտ 11 մետր է, բնի շրջագիծը՝ 5 մետր, հիմքի տրամագիծը՝ 7,25 մետր։ Վերին հատվածում կա փչակ, որն առաջացել է 1950-ականներին՝ կայծակից առաջացած հրդեհի պատճառով[8]։ Ծառն ամեն տարի պտուղ է տալիս[9]։

Ծառը համարվում է էնդեմիկ, քանի որ կաղնու բնական անտառները գտնվում են Վոլգա գետի ափին՝ քաղաքից 360 կմ հեռավորության վրա[10]։

Ծառի կողքին կա տեղեկատվական ցուցանակ. «Կենդանի բնության համառուսաստանյան նշանակության հուշարձան։ Կաղնի (Quercus sp. L.)։ Տարիքը (տարի)՝ 443։ Պահպանվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնության ժողովի Դաշնության խորհրդի ազգային բնական ժառանգության պահպանման խորհրդի «Ծառերը բնության հուշարձաններ են» համառուսաստանյան ծրագրի կողմից։ Հետազոտվել և գործիքներով ախտորոշվել է փայտի հետազոտման ոչ առևտրային գործընկերություն ռազմավարական դաշինքի «Առողջ անտառ» կենտրոնի կողմից... 2013 թվական»[11]»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Галина Годунова (14 октября 2013). «В Астраханской области взяли под охрану дубовый оазис». Российская газета. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  2. «Астраханский дуб-гигант стал памятником живой природы». Regnum. 15 ноября 2013. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  3. «Астраханский дуб-старожил получил статус памятника природы». РИА Новости. 31 августа 2012. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  4. Татьяна Алексеева (3 августа 2013). «Ученые подсчитали точный возраст легендарного дуба в Астрахани — ему 443 года». Комсомольская правда. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  5. «11.09.2012». НПСА "Здоровый лес". Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  6. «Астраханский "Дуб Петра I" оказался на 100 лет старше императора». РИА Новости. 2 августа 2013. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  7. «Конкурс «Российское дерево года»». Всероссийская программа "Деревья – памятники живой природы" (ռուսերեն). 23 сентября 2016. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  8. «Астраханский дуб — памятник живой природы». Астрахань.Ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  9. «Астраханский «Дуб Петра I» оказался гораздо более древним, чем считалось раньше». Первый канал. 14 августа 2013. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  10. «Дуб черешчатый (Quercus robur L.)». Всероссийская программа "Деревья – памятники живой природы". Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «В Астрахани открыли памятник живой природы всероссийского значения». Астраханская область.РФ. 18 ноября 2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել