Աստվածային կոմեդիա (Վահան Թոթովենց)

«Աստվածային կոմեդիա», Վահան Թոթովենցի պատմվածքներից, որը գրվել է 1929 թվականին[1]։ Այն ներառված է «Ամերիկա» պատմվածաշարի մեջ։

«Աստվածային կոմեդիա»
Ժանրպատմվածք
ՀեղինակՎահան Թոթովենց
Գրվել է1929
ՇարքԱմերիկա
Թվային տարբերակpoem.yatuk.am/hy/poem/vahan-totovents/astvatsajin-kvomedia-1618/
ՎիքիդարանԱստվածային կոմեդիա
Վահան Թոթովենց 1894-1938)

Հեղինակի մասին խմբագրել

Վահան Թոթովենցը, ծնված լինելով Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում, սովորել է ԱՄՆ-ում, ապա հաստատվել խորհրդայնացված Հայաստանում։ Թոթովենցն այն հազվագյուտ հայ գրողներից է, ում ստեղծագործությունների մեջ համադրված են արևմտահայ, սփյուռքահայ և խորհրդահայ գրականության տարրերը։ Բազմաթիվ այլ մտավորականներին բախտակից Թոթովենցը 1938 թվականին ստալինյան մաքրագործումների զոհերից է։ Գնդակահարվել է հենց իր ծննդյան օրը[2]։

1929-1936 թվականները Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն են. լույս տեսան «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները և շատ այլ գործեր։

Սյուժե խմբագրել

Պատմվածքի գլխավոր հերոսը հեղինակն է։ Նա պատմում է իր՝ վաճառատանն աշխատելու տարիներից մի պատմություն։ Նրան տնօրենն ուղարկում է մի մեծահարուստի բնակարան, որպեսզի տեսնի, թե որ գորգերն են անհրաժեշտ մաքրելու ու նորոգելու։ Հերոսը արևելյան գորգերի մասնագետ էր և շատ էր եղել անվանի մարդկանց տներում, բայց միստր Ֆինկլշտայնի տանը չէր եղել, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների միլիարդատերերից մեկն էր։

Միստր Ֆինկլշտայնի բնակարանը գտնվում էր արիստոկրատների թաղամասում և տղան մնում է զարմացած՝ տեսնելով տան արտաքին գեղեցկությունը՝ ծառուղին, որին արվեստակն ձև էին տվել։ Տունը հսկում էին երկու սևամորթ երիտասարդներ։

Նրան դիմավորում է սպասուհին և ուղեկցում հյուրասենակ։ Նրան հմայել էին էլեկտրական կարմիր լամպը, որը դրված էր սոսկ պատրանք տալու համար, պատից կախված նկարը, որը նրան իրական էր թվացել։

Այս՝ կարծես կախարդական երազից ուշքի է բերում ծեր տանտիկինը (Տանն ապրում էին երկու հոգի՝ միստր և միսիս Ֆինկլշտայնները)։ Առաջնորդելով մատենադարան, խնդրում է գորգերը լվանալ և արդուկել, բայց երիտասարդի զարմանքից անշարժացել էր՝ հափշտակվելով մատենադարանի գրքերով․ կարծես ողջ համաշխարհային գրականությունն այդտեղ լիներ։ Նա մի պահ նախանձեց հարուստ մարդկանց, որովհետև հենց դա էր իր երազածը՝ գրքերը։

Նա որոշել էր խնդրել, որ թույլ տան աչքի անցկացնել գրքերը՝ հատկապես Դանթե Ալիգերիի «Աստվածային կատակերգություն»-ը, որի վրա շլացուցիչ տառերով գրված էր «Արքայական հրատարակություն»։

Վերջապես համարձակություն է հավաքում և, երբ տեսնում է սպասուհուն, խնդրում է նրանից թույլ տալ գրքերն ուսումնասիրել՝ հակապես «Աստվածային կոմեդիան»։ Սպասուհին ապշած նայում է երիտասարդին և քահ- քահ ծիծաղելով ասում է, որ կարող է վերցնել։

Արհամարհելով սպասուհու անգութ ծիծաղը, մոտենում է գրքին ու չի կարողանում բացել այն։ Զայրացած ցած է նետում։ Սպասուհին հազիվ զսպելով ծիծաղն ասում է, որ բոլոր գրքերը ստվարաթղթից են պատրաստված։ Տղան հիասթափված շնորհակալություն է հայտնում ու հեռանում այդտեղից[3]։

Ամփոփում խմբագրել

Պատվածքի հերոսը մեզ հորդորում է, որ ամեն գրավիչ ու գեղեցիկ բան չէ, որ ունի խելամիտ պարունակոթյուն և, որ արտաքին տեսքից չդատենք՝ լինի իր, թե՝ անձ։ Գրքի օրինակով ցույց է տալիս, որ ինչքան գեղեցիկ էր ու զարդարված, բայց ներսում ոչինչ չկար, երբ փորձում էր բացել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թոթովենց, Վահան. «Աստվածային կոմեդիա».
  2. Համբարձումյան, Վիկտոր; Խուդավերդյան, Կոստանդին. «Հայկական սովետական հանրագիտարան». էջեր 195–196.
  3. Թոթովենց, Վահան (1929). Ամերիկա. Երևան. էջ 143.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)