«Աստղերը թևերի վրա» (ռուս.՝ «Звёзды на крыльях»), 1955 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Իսահակ Շմարուկն Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայում[2][3]։

Աստղերը թևերի վրա
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1955
ՌեժիսորԻսահակ Շմարուկ
Սցենարի հեղինակԵվգենի Պոմեշչիկով
ԴերակատարներԼև Ֆրիչինսկի
ՕպերատորՎլադիմիր Վոյտենկո
ԵրաժշտությունԳերման Ժուկովսկի
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն81 րոպե[1]

Սյուժե խմբագրել

Ֆիլմը ծովի ափին գտնվող ռազմածովային ավիացիոն ուսումնարանի կուրսանտների մասին է։ Ապագա օդաչու, տաղանդավոր կուրսանտ Նիկոլայ Կորենյուկը՝ ձկնորսի որդին, ուսումնական հանձնարարությունը կատարելիս խախտում է թռիչքի կարգապահությունը։ Հրահանգիչը ներում է նրան այս զանցանքը, բայց Նիկոլայը, կրկին կոպտորեն խախտում է իր պարտականությունները՝ հերթական ուսումնական թռիչքի ժամանակ թռչելով ձկնորսական նավի վրայով՝ վախեցնելով ձկնորսներին և հրաշքով չվնասելով այն։ Ընկերոջն ուսումնարանից անխուսափելի հեռացումից փրկելու համար մեղքն իր վրա է վերցնում կուրսանտ Բուկրեևը։ Բուկրեևի «խայտառակ արարքը» դատապարտում են ինչպես ղեկավարությունը, այնպես էլ կուրսանտ կոմերիտականները։ Խիղճը տանջում է Նիկոլայ Կորենյուկին, ընկերների առջև իր մեղքի գիտակցման երկար ճանապարհը հանգեցնում է ամեն ինչ խոստովանելու որոշման, իր երազանքից՝ թռչելուց հրաժարվելու գնով։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել