«Աստղագուշակը» (ռուս.՝ «Звездочёт»), խորհրդային ռազմական դրամատիկական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Տյուտյուննիկն Անատոլի Մարչենկոյի «Աստղագուշակներ» (ռուս.՝ «Звездочёты») վեպի մոտիվներով ԽՍՀՄ պետական հեռուստառադիոընկերության պատվերով[2]։ Թողարկվել է 1987 թվականին[2]։

Աստղագուշակը
Երկիր ԽՍՀՄ
Թվական1986
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնատոլի Տյուտյուննիկ
ԴերակատարներԱլբինա Մատվեևա
ԵրաժշտությունԱնդրեյ Էշպայ

Սյուժե խմբագրել

Խորհրդային հետախույզ Յարոսլավա Սոբոլևան, որը 1930-ականների սկզբին Գերմանիա է ուղարկվել Սոֆի Վայներտ անունով, առաջադրանք է ստանում գտնել և ոչնչացնել բակտերիոլոգիական զենքի նոր տեսակը։ Առաջադրանքի կատարման համար նա զոհաբերում է կյանքը[2]։

Դերերում խմբագրել

  • Ալբինա Մատվեևա – Յարոսլավա Սոբոլևա (Սոֆի Վայներտ)
  • Իգոր Լեդոգորով – Մաքսիմ Սոբոլև
  • Գեորգի Ժժենովհետախուզական վարչության պետ
  • Վիկտորաս Շինկարյուկաս – Իվանով, գնդապետ
  • Գեորգի Դրոզդ – Ստարցև, մայոր
  • Սերգեյ ՅուրսկիԴիտց
  • Լեոնիդ ՅարմոլնիկԿլաուս Զոմմեր, գեստապոյի ղեկավար
  • Ռոմուալդաս Ռամանաուսկաս – Ռուդոլֆ Ալտման, փորձարկող օդաչու
  • Գեդիմինաս Գիրդվայնիս – Դիտրիխ
  • Ալեքսանդր Վոկաչ – բուկինիստ
  • Իրինա Ռեզնիկովա – Էմմա Վիրտ
  • Իգոր Լիվանով – Կուրտ Ռոտենբերգ
  • Վալենտին Նիկուլին – Կոնրադ Լասվից
  • Իգոր Բոգոդուխ – Լյուդվիգ ֆոն Շվերին, փաստաբան
  • Սերգեյ Կոշոնին – լրագրող
  • Ալեքսանդր Ֆրանսկևիչ-Լայե – Լիխտենշտեյն, կորվետեն-կապիտան
  • Սվետլանա Ակիմովա – ֆրոլյայն Ռաուշենբախ

Ծանոթագրություններ խմբագրել