Ասպետների բերդ

ռեժիսոր Սերգեյ Տարասովի գեղարվեստական ֆիլմը

«Ասպետների բերդ»՝ ռեժիսոր Սերգեյ Տարասովի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, «Ժանր» կինոստուդիայի մասնակցությամբ, 1990 թվականին, Ալեքսանդր Բեստուժև-Մարլինսկու «Նեյգաուզենի ամրոց» վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմերիան տեղի է ունեցել 1991 թվականի մայիսին[1]։

Ասպետների բերդ
ռուս.՝ Рыцарский замок
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1990
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Տարասով
ԴերակատարներԱլեքսանդր Կազնով, Օլգա Կաբո, Բորիս Խիմիչև, Ալեքսանդր Ինշակով, Սերգեյ Տարասով և Ալեքսեյ Կոլեսնիկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե

խմբագրել

Դեպքերը տեղի են ունենում 14-րդ դարում։ Ֆիլմում նկարագրվում է Լիվոնյան օրդենի և Ռուսիայի պայքարը։ Սահմանի փոխհրաձգությունների ընթացքում Նովգորոդի հարյուրապետ Վսեսլավը ազնվազարմ ասպետ Ռոմուալդ ֆոն Նորդեկի մոտ գերի է ընկնում և նրա Նեյգաուզենի ամրոցում անկնկալվում է ռազմագերիների փոխանակում։ Տանտերերը գերուն որպես հյուր են վերաբերվում։ Շուտով ամրոցում հյուրընկալում է ևս մի ասպետ՝ Էվալդ ֆոն Մեյը, ով աչք էր դրել Ռոմուալդի կնոջ՝ Էմմայի վրա։ Երազելով տիրանալ և՛ ամրոցին, և՛ տանտիրուհուն՝ Էվալդը փախցնում է Էմմային։ Ազնվազարմ Վսեսլավը, ի պատասխան Ռոմուալդի հյուրընկալության, օգնում է նրան փրկել Էմմային։ Որոշ ժամանակ անց Վսեսլավը ու Ռոմուալդը կրկին հանդիպում են մարտի դաշտում։

Դերերում

խմբագրել

Ֆիլմի ստեղծողներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել