Առցանց հոգեթերապիա
Առցանց հոգեթերապիան, այլ կերպ նաև առցանց թերապիա կամ առցանց խորհրդատվություն, իրականացվում է հեռահաղորդակցման հատուկ միջոցներով (հիմնականում Սկայպի միջոցով)։ Առցանց հոգեթերապիան այսօր հոգեկան առողջության ոլորտի ծառայությունների մատուցման աշխարհում ամենաարագ զարգացող տեսակներից մեկն է։ Առցանց հոգեթերապիան իրականացվում է հոգեկան առողջության ոլորտի համապատասխան մասնագետների (հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների) կողմից[1][2]։
ՆերածությունԽմբագրել
Առցանց հոգեթերապիան՝ որպես հոգեկան առողջության ոլորտի ծառայությունների մատուցման ձևաչափ, զարգացման առավել ակտիվ փուլ մտավ համապատասխան հեռահաղորդակցման միջոցների և ինտերնետի զարգացման հետ մեկտեղ։ Իսկ վերջինիս արդյունավետությունն ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների միջոցով [2]։
ԱռավելություններըԽմբագրել
Առցանց հոգեթերապիան, համեմատած առկա ձևաչափի հոգեթերապիայի, ունի մի քանի առավելություն.
- Այն իրականացնելու համար պարտադիր չէ, որ այցելուն հաճախի մասնագետի գրասենյակ. այցելուն կարող է կապվել մասնագետի հետ ցանկացած վայրից (տուն, գրասենյակ, զբոսայգի և այլն)
- Այն ավելի ճկուն է ժամային առումով, քանի որ կախված չէ գրասենյակի աշխատանքային ժամերից
- Այն տեսականորեն կարող է ներառել առավել մեծ սպառման շուկա, քանի որ ծառայությունները կարող են մատուցվել երկրագնդի ցանկացած կետում գտնվող այցելուի ինտերնետի և համակարգչի առկայության դեպքում
- Այն շահեկան է ֆինանսական տեսանկյունից, քանի որ որպես կանոն ավելի էժան է, քան առկա ձևաչափում (մասնագետի գրասենյակում) իրականացվող հոգեթերապիան[3][4]։
Պատրաստում և վերապատրաստումԽմբագրել
Պատրաստումը և վերապատրաստումը առցանց հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում իրականացվում է համապատասխան կարճաժամկետ և երկարաժամկետ թրեյնինգային ծրագրերի միջոցով[5]։
ԳրականությունԽմբագրել
- Բեգոյան Ա.Ն. Ինտերնետային հոգեբանական խորհրդատվություն // Ընտանիք և դպրոց, №3 (2-3), 2008, էջ 51-64։
- A new emphasis on telehealth. Monitor on Psychology, June 2011, Vol 42, No. 6.
- Practicing distance therapy, legally and ethically Monitor on Psychology, March 2012, Vol 43, No. 3.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Առցանց խորհրդատվություն»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-26-ին։ Վերցված է 2015-07-18
- ↑ 2,0 2,1 A new emphasis on telehealth. Monitor on Psychology, June 2011, Vol 42, No. 6
- ↑ «Առցանց խորհրդատվություն»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-05-ին։ Վերցված է 2013-12-15
- ↑ Video therapy in action. Monitor on Psychology, June 2011, Vol 42, No. 6
- ↑ «"Առցանց հոգեբանական խորհրդատվություն" կարճատև թրեյնինգային ծրագիր»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-08-ին։ Վերցված է 2015-05-22