Առցանց հոգեախտորոշիչ համակարգեր

Առցանց հոգեախտորոշիչ համակարգ է հանդիսանում համացանցում գործող ստանդարտացված և վալիդացված թեստերի փաթեթը, որը ունի կոնկրետ կառուցվածք, տվյալների մշակման և պահպանման հստակ մեխանիզմ և նախագծման ու ներդրման նպատակային հիմք։

Ներկայումս առաջնորդվելով թվայնացման տենդենցներով` մի շարք գիտություններ իրենց հետազոտական գործընթացները կապել են թվային ոլորտի հնարավորությունների հետ և ոչ միայն գործընթացն են տարել օպտիմալացման ուղղությամբ, այլ նաև հնարավորություն են ստացել դիտարկել հետազոտվող գործոնների ավելի լայն շրջանակ։ Նման հեռանկարների և դրանց կողմից ստանձնվող հնարավորությունների առկայությունը հոգեբանության մեջ ձևավորել են թվայնացման գործընթացը լայն քայլերով առաջ տանելու տենդենց, որը ուղղված է ինչպես առկա մեթոդների թվայնացմամբ անձնային, մասնագիտական և այլ ոլորտների ուսումնասիրմանը, այնպես էլ հետազոտական գործիքների կատարելագործմանը, նոր գործիքների մշակմանը և ավանդական մոտեցման ընձեռած հնարավորությունների ընդլայնմանը[1]։

Վերադառնալով հոգեչափման հիմքերին և դասական հետազոտության մոդելին, կարելի է ընդգծել այն փաստը, որ ներկայումս հետազոտության մեջ թեստերի թղթային տարբերակների օգտագործումը պայմանավորված է ոչ միայն մանրակրկիտ մշակված թվային գործիքների բացակայությամբ, այլ նաև դասական մոդելի ընդհանուր գործընթացի հստակ կառուցվածքի առկայությամբ։ Իհարկե, թվային հոգեչափման կոնցեպտը դեռ նոր է զարգանում, բայց թվային տեխնոլոգիաների օգտագործումը ոչ միայն հնարավորություն է տալիս վալիդության բարձր մակարդակ ունեցող գործիքներ կիրառել, այլ նաև ավելին, ունենալ ավելի լայն ընտրանք և ավելի արագ վերլուծել ստացված տվյալները, մշակել և ներկայացնել ավելի հարմար տարբերակով ։ Ներկա պահին գոյություն ունեն հոգեչափման մի շարք համակարգեր, որոնք բաժանվում են խմբերի, ըստ համակարգում առկա մեթոդիկաների քանակի և դրանց փոփոխման կամ ընտրության հնարավորության։ Ըստ առաջին տարբերակի հարկ է առանձնացնել բազմաչափ և միաչափ համակարգեր, որոնք իրենց հերթին բաժանվում են ցանցային և առցանց համակարգերի, որոնք մշակման, կիրառման և ֆունկցիոնալության մեջ ունեն լայն տարբերություններ։ Չնայած այդ տարբերությունների դիտարկման նշանակալիությանը, տվյալ աշխատանքում քննարկվելու են հոգեչափման ժամանակակից մոտեցմանն առնչվող խնդիրները[2]։

Ինչպես արդեն նշվել էր, դասական մոտեցման կիրառման հիմնական գործոնը կայանում է մանրակրկիտ մշակվածությունը և չնայած դրան, համացանցի զարգացման հետ մեկտեղ, մի շարք տեխնիկական պահանջներ և ստանդարտներ դուրս բերվեցին վալիդ և հուսալի հետազոտության անցկացման բանաձևից։ Դրա հետ մեկտեղ ավելացան այլ հանգամանքներ, որոնց մասին ինչպես ամփոփ տարբերակով իր աշխատանքի մեջ նշում է Պոտապովան, խոսում է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի (ԱՀԱ) հաշվետվության մեջ, որը վերաբերվում է համակարգչային մեթոդիկաների և համացանցի միջոցով հետազոտությունների իրականացմանը[1]։

Իրենց կողմից առցանց թեստերը դիտարկվել են նպատակային տեսանկյունով և բաժանվել երեք կատեգորիաների.

  • Ոչ մասնագիտական թեստեր։ Օգտագործվում են լայն մասսաների կողմից, չունեն վալիդության ցուցանիշ,
  • Խիստ մասնագիտական թեստեր։ Օգտագործվում են կոնկրետ դեպքերի ուսումնասիրման համար, բայց ունեն պատրաստի պատասխաններ կամ բանալիներ թեստով ցանկալի արդյունքների ներկայցման համար։
  • Ինտելեկտուալ հնարավորությունների ուսումնասիրման թեստեր։ Լիցենզավորված թեստեր, որոնք օգտագործվում են մասնագիտական ոլորտներում և որոշումների կայացման մեջ։

ԱՀԱ-ի կողմից կատարված հետազոտության մեջ նշվում են առցանց հետազոտության դրական և բացասական մի շարք կողմերը։ Դրանք են.

  • Արագություն, արժեք և հարմարություն, որոնց միջոցով ոչ միայն կապ է հաստատվում հետազոտողի, հետազոտվողի և հասարակության միջև, այլև հնարավորություն է տրվում արագ վերլուծել ստացված տվյալները, պահպանելով թանկարժեք ժամանակը։ Թվային և առցանց լուծումների մշակման դարում նշանակալի ազդեցություն ունի ոչ միայն տվյալների հավաքագրման արագությունը, այլ նաև դրանց մշակման մեխանիզմները։ Ներկայումս IBM-ի կողմից ստեղծված համակարգերը ունեն լայն կիրառություն և ֆունկցիոնալ։ Չնայած դրան, ժամանակակից մոտեցումները ավելի շատ հակված են <<Մեծ տվյալներ>>-ի հետ աշխատող ալգորիթմերի օգտագործմանը, որը իրենից ներկայացնում է ոչ միայն տվյալների հավաքագրման ավտոմատ համակարգ, այլ նաև մշակման յուրահատուկ մոտեցում։ Դրանց շարքին եմ պատկանում Mapreduce և Hadoop մոդելները, ըստ որի առանձնացվում և մշակվում են մեծ քանակության տվյալներ։ Իհարկե, տվյալ գործիքը չի օգտագործվում փոքր տվյալների վերլուծության ժամանակ, բայց եթե հաշվի առնենք այն փաստը, որ մեկ րոպեի ընթացքում յուրաքանչյուր ստանդարտ օգտատեր ստեղծում է 1,7 մբիթ (մեգաբիթ) տվյալ, ապա ակնառու կարելի է տեսնել վերոնշյալ մեխանիզմներով կազմակերպությունների հոգեբանական գնահատման և HRM ոլորտի նոր գործիքների ստեղծման և աշխատակիցների արդյունավետության բարձրացման հեռանկարները[3]։
  • Ինֆորմացիոն, նախնական թեստավորում և Հետազոտական տվյալների հաջորդական ներկայացում պոտենցիալ հաճախորդների համար։ Վերլուծության արդյունքում ստացված տվյալները հաճախ համակարգի կողմից ներկայացվում են ոչ մասնագետի համար ընկալման տեսանկյունից բարդ տարբերակով, բայց ներկայումս ցուցադրական ոլորտում զարգանում են ցուցադրության գործիքների և մոտեցումներ նոր տարբերակներ, որոնցից է օրինակ ինֆոգրաֆիկան կամ ինֆորմացիոն դիզայնը։ Տվյալ կոնցեպտը հնարավորություն է ընձեռում և՛ ակնառու տարբերակով ներկայացնել հետազոտության արդյունքները, և՛ ավելի ընկալունակ է դարձնում պոտենցիալ հաճախորդին[4]
  • Հեռավորության հարցի չեղարկում։ Ինչպես արդեն նշվել է, առցանց թեստավորման համակարգերը հնարավորություն են ընձեռում ընդլայնել հետազոտության ընտրանքը և կապված հետազոտության նպատակից հնարավորություն են ընձեռում համացանցի օգտատերերի լայն ցանցում թիրախավորել հետազոտությունը, ավելի կոնկրետ տվյալներ ստանալու համար։ Տվյալ մեխանիզմը բազմակի օգտագործվում է գովազդային ոլորտում և տեսականորեն հնարավորություն է ընձեռում, թեստավորման հատուկ պահանջներ առկայության դեպքում, թիրախավորել թեստավորումը հստակ նշելով տեղադիրքը, հետաքրքրությունները, սոցիալ-դեմոգրաֆիական և վարքային առանձնահատկությունները[5][6]։

Չնայած վերոնշյալի, ներկայումս գոյություն ունեն առցանց և ցանցային թեստավորման մի շարք համակարգեր, որոնցից լայն տարածում է ստացել CATHARSIS կենտրոնի կողմից մշակված թվային հոգեչափման փաթեթը, որը իր մեջ ներառում է խիստ ստանդարտացված և վալիդացված թեստերի շարք։ Խիստ ստանդարտիզացումը օգտատիրոջը զրկում է փոփոխություններ կատարելու և համակարգը կատարելագործելու հնարավորությունց, ինչը համակարգը դարձնում է ստատիկ, որը, այնուամենայնիվ, ունի մի շարք առավելություններ, դրանք են.

  • հմտանալու և օգտագործելու պարզություն,
  • համակարգիչների պարամետրերի հզորության ցածր շեմ,
  • DOS օպերացիոն համակարգերի հետ համատեղելիություն[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Викторовна, Потапова Анастасия (2019). «Особенности разработки компьютерной системы психологической диагностики». Системный анализ в проектировании и управлении. XXIII (3). ISSN 2658-5243.
  2. Б.в, Иовлев; М.ю, Новожилова; К.р, Червинская; О.ю, Щелкова (2006). «Методологические аспекты изучения эффективности компьютерной психодиагностики». Вестник Санкт-Петербургского университета. Политология. Международные отношения (2). ISSN 2411-121X.
  3. «Big Data: 20 ошеломляющих фактов, которые должен знать каждый». m.habr.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «теория информационного дизайна — Infographer». infographer.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. «Таргетинг» (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Naglieri, Jack A.; Drasgow, Fritz; Schmit, Mark; Handler, Len; Prifitera, Aurelio; Margolis, Amy; Velasquez, Roberto (2004). «Psychological Testing on the Internet: New Problems, Old Issues». American Psychologist (անգլերեն). 59 (3): 150–162. doi:10.1037/0003-066X.59.3.150. ISSN 1935-990X.
  7. «Современные компьютерные системы для эффективной оценки персонала». psycho.ru. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.