Առնո Խայաջանյան

ֆրանսահայ ռեժիսոր։

Առնո Խայաջանյան (մարտի 28, 1987(1987-03-28), Վալանս, Ֆրանսիա), ֆրանսահայ ռեժիսոր։

Առնո Խայաջանյան
Ծնվել էմարտի 28, 1987 (37 տարեկան)
ԾննդավայրՎալանս, Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Ազգությունֆրանսահայ

Կենսագրություն խմբագրել

Առնո Խայաջանյանը ծնվել է 1987 թվականին, Ֆրանսիայի Վալանս քաղաքում։ Ավարտել է Սորբոնի համալսարանի կինոյի բաժինը, հետաքրքրված է խաղարկային, վավերագրական ֆիլմերի և տեսահոլովակների նախագծերով։ Խայաջանյանի աշխատանքները որոշ չափով իրենց վրա կրում են Ատոմ Էգոյանի, Ջոն Կասավետիսի, Ջեյմս Գրեյի և Նուրի Բիլգե Ջեյլանի ֆիլմերի ազդեցությունը[1]։

Ֆիլմեր խմբագրել

  • «Վատ աղջիկ»
  • «Արշակ»
  • «Կորած հորիզոններ»
  • «Քարքարոտ արահետներ»
  • «Անջրդի ուղիներ» (վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված Առնո Խայաջանյանի նախնիների պատմություններից)[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Առնո Խայաջանյանի մասին gaiff.am կայքում(չաշխատող հղում)
  2. «Առնո Խայաջանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.