Առյուծի արձանիկ (մ․թ․ա․ 17-16-րդ դարեր, Օշական)

Առյուծի արձանիկ, մ․թ․ա․ 14-13-րդ դարերում Օշականում հայտնաբերված արձանիկ, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում[1] 3079-1 համարի ներքո։

Picto infobox artifact.svg
Առյուծի արձանիկ
նյութբրոնզ
բարձրություն27 սմ
12 սմ
խորություն3,5 սմ
ստեղծվել էմ. թ. ա. 17-16-րդ դարեր

ՆկարագրությունԽմբագրել

Բարձր պատվանդանի վրա՝ քառանկյունաձև հարթակին կանգնած առյուծի սնամեջ ֆիգուրա է։ Կենադանին փոքրամարմին է՝ խոշորագլուխ։ Ականջները կարճ են, աչքերը նշված են կլոր, խորը փոսորակներով։ Դունչը հաստ է, ընդգծված են քիթը, լայն բացված երախը, ժանիքները։ Իրանի կողային մասերին կան մեկանաձև բացվածքներ։ Գավակը կլորավուն է, պոչը՝ երկար, ծայրը վեր կեռված է։ Կենդանու առջևի ոտքերը ուղիղ են, երկար, ետևինները՝ կքած։ Ոտնաթաթերը՝ ընդգծված մատներով, ձուլված են հարթակին։ Պատվանադանը խարսխաձև հիմքով գալարազարդ սյուն է[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Առյուծի արձանիկ, Օշական(չաշխատող հղում)
  2. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։