Առեստ, ավան (գյուղաքաղաք) Մեծ ՀայքիՎասպուրական աշխարհամասի Առբերանի գավառում, Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստի (հետագայում՝ Բանդիմահի) գետաբերանի մոտ[1]։
Արշակունիների ժամանակ Առեստավանում եղել է արքունական ձկնորսարան, ուր որսվում էր տառեխ։ Ձկան մի մասը սպառվում էր երկրի ներսում, մյուսը, աղ դրած կամ ապխտած, արտահանվում։ Առեստավանի ավերակները գտնվում են այժմյան Առնիստ գյուղից արևելք։
Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»–ի, Ե., 1963։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 538)։