Առաքիչ դրոն (անգլ.՝ Delivery drone), զանազան տուփերի, սննդամթերքի կամ այլ ապրանքների տեղափոխման համար օգտագործվող անօդաչու թռչող սարք։

2016 թվականի դեկտեմբերին Connect Robotics-ը սննդամթերք է առաքել Պորտուգալիայի լեռներում ապրող տարեց մի մարդու համար:

Օրենսդրություն

խմբագրել
 
ԱԹՍ-ն առաքել է պատվերը

ԱԹՍ-ների կոմերցիոն առաջին փորձերը, որոնք իրականացվել են Tacocopter ընկերության կողմից՝ սննդամթերք առաքելու նպատակով, արգելափակվել են Ավիացիայի դաշնային վարչության կարգավորումներով[1]։ 2015 թվականի դրությամբ ԱԹՍ-ներով տուփերի առաքումն ԱՄՆ-ում արգելված է[2]։ 2015 թվականի մարտի 13-ին Շեֆիլդում FPS Distribution ընկերությունը ավարտել է իրականացրել է կոմերցիոն առաջին առաքումը անօդաչու թռչող սարքի կիրառմամբ[3]։

ԱԹՍ-ները կարող են դեղորայք և պատվաստանյութ տեղափոխել, ինչպես նաև հեռավոր և անմատչելի տարածաշրջաններում բժշկական նշուշներ ստանալ[4]։ Բժշկական դրոնները կարող են շտապ դեֆիբրիլյատորներ տեղ հասցնել վճռորոշ ժամանակահատվածում՝ սրտի կանգնումից անմիջապես րոպեներ անց, ինչպես նաև հնարավորություն ունեն հոսքերի փոխանակում (livestream communication) կատարել, ինչը թույլ է տալիս պարամեդիկներին հեռահար կերպով հետազոտել և կողմնորոշել տեղում գտնվողներին դեֆիբրիլյատորների օգտագործման եղանակի վերաբերյալ[5]։

2015 թվականի հուլիսին Ավիացիայի դաշնային վարչությունը թույլատրել է ԱՄՆ-ում դրոնի նման առաջին օգտագործումը՝ «Let's Fly Wisely» ծրագրի շրջանակներում Վիրջինիայի գյուղական համայքնում գտնվող բժշկական կլինիկա դեղորայք հասցնելու նպատակով[6]։

Առողջապահությունում

խմբագրել

ՏԵս նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Gilbert, Jason (2012 թ․ օգոստոսի 20). «Tacocopter Aims To Deliver Tacos Using Unmanned Drone Helicopters». The Huffington Post.
  2. «FAA Clarifies That Amazon Drones Are Illegal». Mashable. 2014 թ․ հունիսի 24. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. «FPS takes flight with first commercial UK drone delivery». PRWeb. 2015 թ․ մարտի 24. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  4. Raptopoulos, Andreas (June 2013). «No roads? There's a drone for that». TED (conference). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 21-ին. (Click "Show transcript".)
  5. Prigg, Mark (2014 թ․ հոկտեմբերի 28). «The ambulance drone that could save your life: Flying defibrillator can reach speeds of 60mph». Daily Mail. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. Pepitone, Julianne (2015 թ․ հուլիսի 17). «First FAA-Approved Drone Delivery Drops Medicine in Virginia». NBC News.