Արթուր Առաքելյան (պետական գործիչ)
հայ տնտեսագետ
(Վերահղված է Առաքելյան Արթուր (պետական գործիչ)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Առաքելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Վարդանի Առաքելյան (հունիսի 9, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (2014-2017 թթ.)։
Արթուր Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու (2009) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կրթություն
խմբագրել- 1993-1998 թթ. - սովորել և ավարտել է Մոսկվայի կոմերցիայի պետական համալսարանի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգային տնտեսագիտական հարաբերությունների մասնագետի որակավորմամբ։
- 2007 թ. - վերապատրաստվել է Կորեայի թվային հնարավորությունների և զարգացման գործակալությունում։
- Տնտեսագիտության թեկնածու (2009)։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1993-1996 թթ. - աշխատել է «Օլիմպիկ Քար» ՍՊԸ-ում որպես վաճառքի գծով տնօրեն։
- 1998-1999 թթ. – աշխատել է «Յուգ Նեվթ» ՍՊԸ-ում որպես նավթամթերքի իրացման գծով տնօրեն։
- 1999-2000 թթ. – աշխատել է «Իվան Կալիտա» ՍՊԸ-ում որպես վաճառքի գծով գլխավոր տնօրեն։
- 2000 թ. մայիս-նոյեմբերին եղել է «Անի» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։
- 2000-2001 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գնումների կազմակերպման վարչության պետ։
- 2001-2005 թթ. - «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ապրանքների ձեռքբերման և շուկայի ուսումնասիրման բաժնի պետ։
- 2005 թվականից - «Վայոց ձոր ներդրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության հիմնադիր անդամ։
- 2005-2008 թթ. - «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գնումների կազմակերպման վարչության պետ։
- 2008-2011 թթ. – «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։
- 2011 թվականից - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս։
- 2011-2013 թթ. - «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։
- 2013 թ. հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնակատար[1]։
- 2013 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևւտրային կազմակերպության պետի պաշտոնակատարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
- 2013 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ[3]։
- 2014 թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից[4]։
- 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից[5]։
- 2018 թվականի հունիսի 21-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական և պաշտոնավարել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 3-ը։
Կուսակցություն
խմբագրելՀայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.