Առաջնորդ-ձոր, ձոր Լեռնային Կիլիկիայում, Զեյթունի շրջանում, Զեյթուն գյուղաքաղաքից հարավ, Ջերմուկի դաշտից հարավ-արևելք։ Խոր ձոր է և Զեյթունի արևելյան միակ անցքը, որով վերջինս կապվում է Մարաշի հետ։ Երկարությունը՝ մոտ 7-8 կմ։ Թուրքերը թարգմանաբար կոչել են Ղլավուզդերե[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 320 — 992 էջ։