Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (Պուշկին)

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (ռուս.՝ Памятник героям Первой мировой войны), հուշարձան՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զոհված ռուս զինվորներին։ Գտնվում է Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքի Կազանսկոե գերեզմանատնից ոչ հեռու։ Տեղադրվել է պատերազմի ավարտի 90-ամյա տարելիցին։

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկոթող
Ստեղծում2008
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՊուշկին
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանը կառուցվել է Սանկտ Պետերբուրգի բնակիչների և ադմինիստրացիայի նախաձեռնությամբ Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների խորհրդային տարիներին ավերված եղբայրական գերեզմանի տեղում։ 1918 թվականին հազարավոր մարդիկ են թաղվել Ցարսկոյե Սելոյի գյուղական գերեզմանատանը։ Խորհրդային տարիներին ժամանակավոր փայտե եկեղեցին ապամոնտաժվել է, զինվորների գերեզմանները դարձել են խոտածածկ, և 1934 թվականին միայն տեղագրական գծահանման միջոցով է որոշվել եղբայրական գերեզմանի պատմական սահմանները[1]։

Ներկայումս այս ռազմական գերեզմանոցը կոչվել է «1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում զոհված ռուս զինվորների Ցարսկոյե Սելոյի եղբայրական գերեզմանոց»։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Ցածր պատվանդանի վրա մոխրագույն գրանիտից յոթ մետր բարձրությամբ ստելան ավարտվում է ուղղափառ խաչով։ Հուշարձանի ճակատային մասում կա գրություն. «Առաջին համաշխարհային պատերազմում ընկած հերոսների հիշատակին։ 1914-1915-1916-1917-1918»։ Հուշարձանի հեղինակներն են սանկտպետերբուրգցի ռազմական ճարտարապետներ և նկարիչներ՝ գլխավոր ճարտարապետ, Լենինգրադի ռազմական շրջանի հրամանատարի խորհրդական Վ. Ֆիլիպով, ճարտարապետներ` Վ. Մուխին և Մ. Բունին, ճարտարապետության թեկնածու Յու. Զատիկին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել