«Առաջինները» (ռուս.՝ «Первые»), ռուսական դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Դմիտրի Սուվորովի կողմից։

Առաջինները
Տեսակկինոնկար
Ժանրդրամա
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
Տևողություն96 րոպե
Թվական2016 և 2017

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հունիսի 7-ին[1]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է ամուսիններ Վասիլի և Տատյանա Պրոնչիշչևների՝ Արկտիկայի բևեռային հետազոտողների հարաբերությունների և սխրանքի մասին Մեծ հյուսիսային արշավախմբի Լենա-Ենիսեյան ջոկատի կազմում։

Դերերում խմբագրել

  • Նաիլ Աբդրախմանով – Վասիլիյ Պրոնչիշչև
  • Ալինա Լանինա – Տատյանա Ֆեոդորովնա Պրոնչիշչևա
  • Եվգենի Տկաչուկ – Սեմյոն Չելյուսկին
  • Վասիլի Բորիսով – Եգորով, գարդեմարին
  • Վալերի Բարինով – Վիտուս Բերինգ
  • Դանիլա Յակուշև – բոցման
  • Եգոր Տիմցունիկ
  • Սերգեյ Ռոստ – Ֆարվարսոն
  • Դմիտրի Նիկուլին
  • Սերգեյ Տերեշչենկո
  • Ալեքսանդր Դյաչենկո – Պետրոս I
  • Վալենտինա Բորտովիկ – Եկատիրինա I
  • Թամարա Օբուտովա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Պրոդյուսերներ՝ Յուրի Օբուխով, Ալեքսեյ Ռյազանցև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Դմիտրի Սուվորով
  • Սցենարի հեղինակներ՝ Անաստասիա Իստոմինա, Սերգեյ Մուրատովի և Վասիլի Բլեդնովի մասնակցությամբ (Վլադիմիր Ֆեոդորովի «Մարիայի համաստեղությունը» պիեսի հիման վրա)
  • Բեմադրող օպերատոր՝ Գրիգորի Ռուդակով, Սերգեյ Կուլիշենկոյի մասնակցությամբ
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Շելիգին
  • Նկարիչներ՝ Սերգեյ Ժակուլին, Սերգեյ Ավստրիևսկիխ և Միխայիլ Եգորով
  • Մոնտաժող՝ Մարիա Սերգեենկովա
  • Երկրորդ ռեժիսորներ՝ Պյոտր Պրյախին, Մաքսիմ Անտիպով Խմբագիր՝ Վիկտոր Սմոկտի

Ստեղծողներ խմբագրել

  • Ֆիլմը հիմնված է «Մարիայի համաստեղությունը» պիեսի վրա[2], որը Յակուտսկում բեմադրվել է Վլադիմիր Ֆեոդորովի համանուն ստեղծագործության հիման վրա[3]։
  • Հատուկ նկարի համար Պետրոզավոդսկի «Վարյագ»[4] նավաշինարանում կառուցվել է «Якуцкъ» առագաստային թիանավի կրկնօրինակը, որը գտնվում էր Հյուսիսային մեծ արշավախմբի ջոկատում, ունեցել է 20 մետր երկարություն և 5 մետր լայնություն, մոտ 20 տոննա ջրծավալ[3]։
  • Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Յակուտսկում, Պետրոզավոդսկում, Սորտավալայում և Ռիեկկալանսաարի կղզում։

Արտադրություն խմբագրել

Ֆիլմի վրա աշխատել են «Կարո Փրոդաքշն», «Սախա ֆիլմ», «Լենֆիլմ» և «Կարո վարձույթ» կինոընկերությունները։ Սցենարն ընտրվել էր փորձագիտական հանձնաժողովի կողմից և ստացել է դրամաշնորհ Մշակույթի նախարարությունից։ Ֆինանսավորմամբ զբաղվել են Ռուսական աշխարհագրական միությունը[5] և Յակուտիան։ Նախագծին աջակցել է Սախայի Հանրապետության ղեկավար Եգոր Բորիսովը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Обзор изменений графика релизов c 23 по 29 января // «Бюллетень Кинопрокатчика», 29 января 2017
  2. «Браво «Созвездию Марии»!». Комсомольская правдв. 26 ноября 2012. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 Айал Яковлев (17 августа 2016). «По спектаклю Андрея Борисова «Созвездие Марии» снимают фильм». Якутское-Саха Информационное Агентство. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  4. Ренарт Фасхутдинов (15 августа 2016). «Призвание «Варяга»». Корабел.ру. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  5. ««Созвездие Марии»». Русское географическое общество. 15 сентября 2014. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.