«Առանց հույսի»[1] (հունգ.՝ Szegénylegények), 1965 թվականին նկարահանված ֆիլմ, ռեժիսոր Միկլոշ Յանչոյի առաջին աշխատանքը, որ ստացել է համաշխարհային ճանաչում։

Առանց հույսի
հունգ.՝ Szegénylegények
Երկիր Հունգարիա
Ժանրդրամա
Թվականհունվարի 6, 1966
Լեզուհունգարերեն
ՌեժիսորՄիկլոշ Յանչո
Սցենարի հեղինակGyula Hernádi? և Միկլոշ Յանչո
ԴերակատարներIstván Avar?, János Görbe?, Զոլտան Լատինովիչ, Տիբոր Մոլնար, Գաբրիել Արկալիյան, Անդրաշ Կոզակ, Յոժեֆ Մադարաշ և Լայոշ Էզե
ՕպերատորՏամաշ Շոմլո
ՄոնտաժԶոլտան Ֆարկաշ
Պատմվածքի վայրGreat Hungarian Plain?
Նկարահանման վայրԱպայ
ԿինոընկերությունMafilm
Տևողություն90 րոպե

Սյուժե խմբագրել

Հունգարիայում 1849 թվականին Լայոշ Կոշութի գլխավորությամբ ծավալված ազգային շարժման ճնշումից ու երկրում Ավստրիայի հետո գերիշխանության վերկանգնումից հետո ստեղծվում են ճամբարներ այն մարդկանց համար, որոնք կասկածվում են Կոշութին օժանդակություն ցուցաբերելու մեջ։ Շուրջ քսան տարի անց հայտնի է դառնում, որ ճամբարներից մեկի կալանավորների շարքում գտնվում են Կոշութի վերջին զինակիցը համարվող Շանդոր Ռոժայի պարտիզանական ջոկատի անդամները։ Բանտապահները տանջանքների են ենթարկում կալանավորներին՝ փորձելով գտնել Շանդորի ջոկատի անդամներին ու պարզել, թե արդյոք Շանդորը նույնպես գտնվում է ճամբարում։

Դերերում խմբագրել

  • Յանոշ Գյորբե — Յանոշ Գայդար
  • Զոլտան Լատինովիչ — Իմրե Վեսելկա
  • Տիբոր Մոլնար — Կաբաի
  • Գաբոր Ագարդի — Տորմա
  • Անդրաշ Կոզակ — Կաբաի կրտսեր
  • Բելա Բարշի
  • Յոժեֆ Մադարաշ
  • Յանոշ Կոլտաի

Ստեղծման պատմություն խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Mafilm պետական կինոստուդիայում[2]։ Բյուջեն կազմել է 17 միլիոն ֆորինտ կամ, այն ժամանակվա փոխարժեքով՝ շուրջ կես միլիոն դոլար[3]։ Հունգարացի գրող Դյուլա Հերնադիի՝ ֆիլմի սցենարի հեղինակի հետ Յանչոն ծանոթացել է 1959 թվականին. նրանք բազմիցս համագործակցել են ընդհուպ մինչև Հերնադիի մահը (2005)։ Ֆիլմի օպերատորն է եղել Յանչոյի մշտական գործընկերներից ևս մեկը՝ Տամաշ Շոմլոն։

Արձագանքներ խմբագրել

Հունգարիայում ֆիլմն արժանացել է հանդիսատեսի դրական գնահատականին[4]։ Կինոթատրոններում այն դիտել է շուրջ մեկ միլիոն մարդ (երկիրն այդ ժամանակ ուներ շուրջ տասը միլիոն բնակչություն)[5]։

«Առանց հույսի» ֆիլմը Միկլոշ Յանչոյի նկարահանծ առաջին կինոնկարն է, որ արժանացել է միջազգային ճանաչման[2]։ 1966 թվականին այն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի ծրագրում, սակայն ոչ մի մրցանակ չի ստացել[6]։ Հանդիսատեսը ֆիլմն ընդունել է որպես 1956 թվականի Հունգարական հեղափոխությունից հետո երկրում հաստատված դրության մասնակի ալեգորիա[4]։ Որպեսզի թույլտվություն ստանա ֆիլմը ներկայացնել Կաննի կինոփառատոնում, Յանչոն հրապարակայնորեն հայտարարել է, թե ֆիլմը ոչ մի կապ չունի ոչ վաղ անցյալում երկրում տեղի ունեցած իրադարձությունների հետ, սակայն, ինչպես նա ասել է հետագայում, «բոլորը գիտեին, որ դա ճիշտ չէ»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, Երևան, 1980, էջ 677։
  2. 2,0 2,1 Thomas J. Slater (1992). Handbook of Soviet and East European Films and Filmmakers. Greenwood Press. էջեր 236–238.
  3. Andrew James Horton. «Ordinary Lives in Extraordinary Times – Márta Mészáros interviewed». sensesofcinema.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 27-ին.
  4. 4,0 4,1 Krzysztof Rucinski. «Two men against history. A comparative analysis of films by Miklós Jancsó and Andrzej Wajda». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 27-ին.
  5. 5,0 5,1 Andrew James Horton. «This silly profession – Miklós Jancsó interviewed». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 27-ին.
  6. «Festival de Cannes: The Round-Up». festival-cannes.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել