Առանձին ուսումնական մոտոհրաձգային զորամաս

Առանձին ուսումնական մոտոհրաձգային զորամաս, ՊԲ ստորաբաժանում։ Կազմավորվել է 1994 թվականի փետրվարի 1-ին՝ հրաձգային, տանկային գումարտակների և առանձին ծառայությունների հիմքի վրա։ Նպատակը զինվորական մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումն է։ Զորամասի կազմավորման գործընթացը ղեկավարել է Ք. Իվաճյանը։ Զորամասում տարբեր պաշտոններ են վարել Արցախի պետական համալսարանի ռազմագիտության ամբիոնի ուսումնական մասի վարիչավագ լեյտենանտ Շ. Այդինյանը, հրետանային ցիկլի պետ փոխգնդապետ Ռ. Սելքումյանը, շարային պատրաստության դասատու ավագ ենթասպա Ն. Մուսայելյանը։ Զորամասում մարտական պատրաստության սեղմ դասընթացներն ավարտելուց հետո զինվորական խմբելը մասնակցել են ազատագրական մարտերին։ Հարմանատար՝ Վ. Հայրիյան (Արցախի համալսարանի ռազմագիտության ամբիոնի պետ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։