Ապրիր և թող մյուսներին մեռնել (վեպ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապրիր և թող մյուսներին մեռնել (այլ կիրառումներ)

«Ապրիր և թող մյուսներին մեռնել» (անգլ.՝ Live and Let Die), Յան Ֆլեմինգի երկրորդ վեպը բրիտանական գործակալ Ջեյմս Բոնդի մասին։

Ապրիր և թող մյուսներին մեռնել
անգլ.՝ Live and Let Die
ՀեղինակՅան Ֆլեմինգ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրլրտեսական վեպ և քրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Բոնդ և Ֆելիքս Լեյթեր
Նկարագրում էՀառլեմ
ՇարքՋեյմս Բոնդ
ՆախորդԿազինո Ռոյալ
ՀաջորդԼուսնային մրցարշավորդը
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվ1954

Դիպաշար (սյուժե) խմբագրել

Ծանոթացե՛ք, Ջեյմս Բոնդ։ Անթերի, փայլուն կրթություն ստացած գեղեցկատես տղամարդ։ Բացառիկ անգութ է և մահացու վտանգավոր։ Ընկերներին վտանգի մեջ չեն լքում։ Այդ իսկ պատճառով Բոնդին է վիճակված գլուխ հանել խճճված գործից, որի առջև ընկրկել են իր անդրօվկիանոսյան գործընկերները ԿՀՎ-ից և ՀԴԳ-ից։ 007 գործակալին սպասվում է հափշտակող և մահացու վտանգավոր մի ճամփորդություն դեպիի Ամերիկա, որի ընթացքում նա պետք է ծանոթանա աֆրոամերիկյան մաֆիայի պարագլխի հետ, այցելի էկզոտիկ Կարիբյան կղզիներ և նույնիսկ իր մաշկի վրա զգա Վուդուի քրմերի կախարդանքը։

ՀԴԳ-ն, ԿՀՎ-ն և ՄԻ-6-ը Բիգ մականունով սևամորթ հանցագործին կասկածում են խորհրդային հետախուզության հետ համագործակցության մեջ։ Բուոնապարտե Իգնասիա Գալլիան (ԲԻԳ) Ֆրանսիայում ամերիկյան հակահետախուզության նախկին գործակալ է, իսկ այժմ Հարլեմում մաֆիայի պարագլուխը՝ «Սև սարդ» կախարդող սեկտայի ղեկավարը, սևամորթ աշխատողների միջոցով վերահսկում է ԱՄՆ տրանսպորտային համակարգը։ Իր լրտեսական ցանցը պարոնը Բիգը ֆինանսավորում է լեգենդար ծովահեն Հենրի Մորգանի գանձերի շնորհիվ՝ վաճառելով գտնված պահեստից ոսկե մետաղադրամներ։ Հենց վերջիններիս ի հայտ գալը ԱՄՆ «սև շուկայում» խթան հանդիսացավ համատեղ հետաքննության համար, որին մասնակցում են Ֆելիքս Լեյթերը և իհարկե Ջեյմս Բոնդը։

Կերպարներ խմբագրել

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 — գլխավոր հերոս
  • Պարոն Բիգ / Բուոնապարտե Իգնասիա Գալլիա — գլխավոր չարագործ
  • Սոլիտեր — Բոնդի սիրեցյալը
  • Թիի Հիի Ջոնսոն — երկրորդական չարագործ
  • Ֆելիքս Լեյթեր — Բոնդի ընկերը
  • Մ — Բոնդի ղեկավարը
  • Քվորել — Բոնդի դաշնակիցը
  • Փսփսան — երկրորդական չարագործ
  • Ջոն Սթրենջվեյզ — Բոնդի դաշնակից
  • Միսս Մանիպեննի — Բոնդի դաշնակից

Էկրանավորում խմբագրել

Ապրիր և թող մյուսներին մեռնել ֆիլմը Ջեյմս Բոնդի դերում դեբյուտային էր Ռոջեր Մուրի համար։ Հետաքրքրական է, որ գրքից որոշ տեսարաններ հայտնվել են այլ ֆիլմերում. տեսարանը, որտեղ Բոնդին և Սոլիտերին պարանով կապած քարշ են տալիս մոտորանավակի հետևից, հայտնվեց «Միայն քո աչքերի համար» (1981) ֆիլմում, իսկ Ֆելիքս Լայթերի և շնաձկան հետ տեսարանը հանգրվանեց «Սպանության արտոնագիր» (1989) ֆիլմում։ 1973 թվականին նկարահանված ֆիլմում գրքից օգտագործված են միայն ընդհանուր սյուժետային գծերն ու կերպարները։ Ֆիլմում գլխավոր չարագործի իրական անունը դոկտոր Քանանգա է, և ոսկեդրամների փոխարեն նա զբաղվում է հերոինի տարածմամբ։ Ռոզի Քարվերը՝ Հարոլդ Սթրաթերի և լուիզիանական շերիֆ Ջ՚. Ու. Փեփերի սևամորթ գործակալը, գրքում չկար։

Տե՛ս ֆիլմերը խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել