Ապրի՜ Կառլը (անգլ.՝ Good Dog, Carl), Կառլ անունով ռոթվայլերի մասին պատմող մանկական պատկերազարդ գրքերից առաջինը, որը գրել և նկարազարդել է Ալեքսանդրա Դեյը։ Գիրքը պատմում է Կառլ ռոթվայլերի և Մադելայն անունով փոքր աղջնակի մասին, որին հոգ էր տանում Կառլը։ Գիրքը հիմնականում բառազուրկ է և իրադարձությունները ներկայացված են նկարների միջոցով։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 1985 թվականին և անընդհատ վերահրատարակվել է։ Առաջինից բացի, մնացած բոլոր գրքերը տպագրել է Farrar, Straus and Giroux տպագրատունը։ Գրքի ստվարաթղթե տարբերակն ավելի է սիրվել ընթերցողների կողմից։ Բացի երեխաների և ռոթվայլերների սիրահարներից, գիրքն օգտակար է նաև Ալցհայմերի հիվանդություն ունեցողների, անգլերենը որպես օտար լեզու սովորողների և կարդալը դժվար սովորող երեխաների համար։

Ապրի՜ Կառլը
անգլ.՝ Good Dog, Carl
ՀեղինակAlexandra Day?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական գրականություն
ԹեմաՌոթվայլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆկարազարդողAlexandra Day?[1]
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1985[1]
Կայքgooddogcarl.com(անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել