Ապրել (ֆիլմ)
«Ապրել» (ռուս.՝ «Жить»), 1933 թվականի խորհրդային ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Սեմյոն Տիմոշենկոն։ Ֆիլմը չի պահպանվել։
Ապրել ռուս.՝ Жить | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սեմյոն Տիմոշենկո |
Սցենարի հեղինակ | Սեմյոն Տիմոշենկո և Վիկտոր Շկլովսկի |
Երաժշտություն | Գավրիիլ Պոպով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Սյուժե
խմբագրելԸնթանում են Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի վերջին օրերը հարավում։ Սպիտակների կողմից լքված փոքրիկ կղզում հայտնվում է երեք մարդ՝ դերասանուհին, կարմիր նավաստին և անհայտ անձ (ինչպես ավելի ուշ պարզվում է՝ սպիտակգվարդիական)։ Լքված ամրոցում նրանք գտնում են գրություն այն մասին, որ կղզին ականապատվել է սպիտակների կողմից, և պայթյունը պետք է տեղի ունենա հինգ ժամ անց՝ կարմիրների էսկադրայի սպասվող մոտեցման պահին։ Կարմիր նավաստին որոշում է փորձել գտնել և վնասազերծել պայթուցիկները։ Դերասանուհին և անհայտ անձը ցանկանում են ամեն գնով փրկել իրենց կյանքը...
Դերերում
խմբագրել- Գալինա Կրավչենկո – դերասանուհի
- Պյոտր Սոբոլևսկի – կարմիր նավաստի
- Վլադիմիր Կրյուգեր – անծանոթ
Ֆիլմի մասին
խմբագրելՖիլմը չի պահպանվել։ Եղել է խորհրդային առաջին հնչուն ֆիլմերից։ Ինչպես նշում են կինոգետները, ձայնի օգտագործման առումով ռեժիսորն այս ֆիլմում ավելի համարձակ է եղել նախորդ «Դիպուկահարը» ֆիլմի համեմատ, որտեղ հերոսների երկխոսություններ գրեթե չեն եղել, սակայն հնչուն կինոյի հնարավորություններն ամբողջությամբ կարողացել է օգտագործել միայն հաջորդ «Երեք ընկեր» ֆիլմում։
Սցենարիստի հետ ֆիլմի ստեղծմանը մասնակցել է Վիկտոր Շկլովսկին՝ ռուսական ֆորմալիզմի առանցքային դեմքերից մեկը, ֆիլմը խիստ քննադատության է ենթարկվել ֆորմալիզմի դեմ պայքարի ընթացքում՝ մտացածին, սխեմատիկ և մակերեսային լինելու պատճառով, անվանվել է գեղարվեստորեն թույլ ստեղծագործություն։
«Ապրել» ֆիլմում երկխոսությունը շատ ավելի վստահ և բնական է օգտագործվում, որտեղ երեք արտիստները՝ Գ. Կրավչենկոն (դերասանուհի), Պ. Սոբոլևսկին (կարմիր նավաստի) և Վ. Կրյուգերը (անծանոթ), խաղում են դրամայի կտրուկ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում որոշակի պայմանականորեն ռոմանտիկ կղզում, որը պետք է օդ բարձրանա պայթյունից։ Այս բեմադրությունը նկատելի հետք չի թողել հանդիսատեսի հիշողության մեջ, իսկ Տիմոշենկոյի համար այն ինչ-որ չափով փորձարարական նշանակություն է ունեցել։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Намного увереннее и более естественно использован диалог в фильме «Жить», где тремя артистами — Г. Кравченко (актриса), П. Соболевским (краснофлотец) и В. Крюгером (незнакомец) — разыгрываются перипетии драмы, происходящей на некоем условно-романтическом острове, который должен взлететь на воздух от взрыва. Эта постановка не оставила заметного следа в памяти зрителей, для Тимошенко же они имела в какой-то мере экспериментальное значение.
— Ի. Ռազդորսկի[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Раздорский И. — Семен Тимошенко // 20 режиссерских биографий. — М.: Искусство, 1971. — 391 . — стр. 323
Գրականություն
խմբագրել- Юков К. — Сорвем маски формализма. (По поводу фильмы « Жить». Режиссёр Тимошенко) // Советское кино, № 7, 1933. — стр. 46-53
- Жить // Советские художественные фильмы: Звуковые фильмы, 1930—1957 / РГФК, Москва. — М.: Искусство, 1961. — стр. 29